Նորություններ

Արարատի մարզում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 22.08.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Կրթական համակարգում ներդրված բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ,...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է հաղթանակած պատանի մարզիկներին 15.08.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ընդունել է «Դուքենդո» մարզաձևի կարատեի առաջնությունում հաղթանակ գրանցած թվով 15 պատանի մարզիկներին ու նրանց մարզիչ Կարեն Հովհաննիսյանին։ Մարզպետը շնորհավորել է մարզիկներին՝ նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ։ Արտաշատ համայնքի «Դուքենդո» դպրոցի սաները մասնակցել և մրցանակային առաջին տեղեր են զբաղեցրել Վրաստանի Օզուրգեթ քաղաքում կայացած «Դուքենդո» մարզաձևի կարատեի միջազգային առաջնությունում: Մրցաշարին մասնակցել են նաև...

Վեդու Այգավան բնակավայրում մեկնարկել են ջրագծի կառուցման աշխատանքները 10.08.2023
Վեդի համայնքի Այգավան բնակավայրում սկսվել են ջրագծերի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Խմելու ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ են նախատեսված նաև նույն համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերում։ Այգավան բնակավայրում կապալառու ընկերությունը «Շահարտ» ՍՊԸ-ն է, որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ամեքս...

Փոքր Վեդիում դպրոց է կառուցվում 09.08.2023
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում կառուցվում է 504 տեղ հզորությամբ նոր դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նշենք, որ դպրոցի հին շենքն ունեցել է բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէր դրա վերակառուցումը,...

Տեղեկատվություն՝ մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 08.08.2023
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսին գրանցվել է 123 ծնունդ՝ 63 տղա և 60 աղջիկ։

Զբաղվածության ծրագիր 08.08.2023
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ զանգահարելով 114 կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ծրագրի մանրամասները՝ տեսահոլովակում: