Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին 21.02.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի իրավասու այլ աշխատակիցներ։ Կողմերը քննարկել են մարզում ԵԶԲ–ի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերը։ Կազմակերպության անդամներին են...

Մարզպետը գրքեր է նվիրել աշակերտներին

Մարզպետը գրքեր է նվիրել աշակերտներին 20.02.2023

 Գիրք նվիրելու օրվան նվիրված Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է մարզի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների: Մարզպետն ու աշակերտները միմյանց են նվիրել գրքեր, ապա զրուցել կրթության անհրաժեշտությունից, դպրոցում ստացած գիտելիքներից: «Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է պիտանի և օգտակար լինի իր երկրին: Դուք կյանքի ձեր այս փուլում պետք է կրթվեք, զարգանաք, շատ կարդաք ու ձեր գիտելիքներն օգտագործեք հանուն մեր երկրի բարօրության: Ինչպես գիտեք, փետրվարի...

 Վեդիում բացվել է 3D տպիչների համար նախատեսված լցանյութի արտադրությամբ զբաղվող ընկերություն

Վեդիում բացվել է 3D տպիչների համար նախատեսված լցանյութի արտադրությամբ զբաղվող ընկերություն 17.02.2023

Արարատի մարզի Վեդի համայնքում բացվել է «3D Պլաստ» ընկերությունը, որը զբաղվում է 3D տպիչների համար նախատեսված լցանյութի արտադրությամբ։ Ընկերության բացման արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ Հայկ Չոբանյանն ու այլք։ Ներկաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական ծավալներին և որակին։...

Սեդրակ Թևոնյանն Արտաշատում մասնակցել է Տեառնընդառաջի տոնին

Սեդրակ Թևոնյանն Արտաշատում մասնակցել է Տեառնընդառաջի տոնին 13.02.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում մասնակցել է Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառմանը։ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են միջոցառմանը ներկա նորապսակներին և նրանց նվերներ հանձնել։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվել է նորապսակների օրհնության կարգ, այնուհետև միջոցառումը շարունակվել է ուրախ երգ ու պարով, տոնին նվիրված ծիսակատարություններով:

Ավարտվել է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգումը

Ավարտվել է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգումը 02.02.2023

Ավարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածների հիմնանորոգումը։ 8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։ Շինաշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ձևավորված մասնագիտական հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները հունվարի 27-ին դիտարկել է տեղում: Շինարարին տրվել է ժամանակ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փոքր թերությունները...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է նորակոչիկների երդմնակալության արարողությանը

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է նորակոչիկների երդմնակալության արարողությանը 31.01.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Արարատի մարզի N զորամաս, ներկա գտնվել նորակոչիկների երդմնակալության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը և պաշտոնատար այլ անձինք։ Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14