Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը 10.01.2023
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով 31.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում ևս մեկ տարի՝ մեր երկրի համար կրկին լի մարտահրավերներով ու փորձություններով։ Ցավոք, այս տարի էլ ունեցանք կորուստներ։ Խոնարհվում եմ իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած մեր եղբայրների հիշատակին, շուտափույթ առողջություն բոլոր վիրավորներին։ Սիրելիներս, Ամանորը հույսի, հավատի, նվիրական երազանքների...

Արտաշատում ֆուտբոլի դպրոց կկառուցվի 29.12.2022
Գործադիրի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեն կավելացվի 2,5 մլրդ դրամով: Որոշմամբ նախատեսվում է գումարը հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «2023-2024 թթ. ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրի իրականացման համար: Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է դպրոց կառուցել նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Դպրոցը կլինի արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից...

Ծնվել է 44–օրյա պատերազմում անհայտ կորած համարվող Նարեկ Մանուկյանի եղբայրը 27.12.2022
Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։ Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները: Կատարած աշխատանքների համար նախարարը...

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների մասնակցությամբ 26.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը։ Քննարկվել են 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, հունվարին տեղի ունեցող պետական...