Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կհիմնանորոգվեն

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կհիմնանորոգվեն 14.07.2022

Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար։ Արարատի մարզում կհիմնանորոգվեն հետևյալ ճանապարհահատվածները՝ – Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.2 կմ հատվածը (Մասիս, Ռանչպար), – Հ-13 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դաշտավան, Զորակ, Սայաթ– Նովա)։

Արարատի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին

Արարատի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին 12.07.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ–չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։ Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:...

Մարզպետն ընդունել է մասիսցի մարզիկներին

Մարզպետն ընդունել է մասիսցի մարզիկներին 07.07.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Մասիս համայնքից ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին, բռնցքամարտիկներ Անահիտ Հարությունյանին, Հայկ Դովլաթյանին, Մարտին Սահակյանին և վերջիններիս մարզիչ Գևորգ Քելեշյանին։ Մարզպետը շնորհավորել է նրանց և մի շարք մրցաշարերում, այդ թվում՝ միջազգային, գրանցած հաջողությունների համար պատվոգրեր հանձնել։ «Բոլորիս հաջողությունները ի նպաստ մեր երկրի է, և ես ցանկանում եմ, որ չսահմանափակվեք գրանցած արդյունքներով, այլ ձեզ համար ավելի բարձր նշաձող սահմանեք և...

Արարատի մարզպետը գերատեսչական մեդալ է հանձնել ռուսաստանաբնակ բարերարին

Արարատի մարզպետը գերատեսչական մեդալ է հանձնել ռուսաստանաբնակ բարերարին 06.07.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ռուսաստանաբնակ բարերար, արմատներով Արարատի մարզից Քրիստինե Մարգարյանին և նրան ՀՀ ՊՆ նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար պարգևատրել «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի համար ծանր օրերին կատարած մեծ աշխատանքի համար։ «Ձեր աշխատանքը շատ մեծ է, իսկ այս մեդալը մի փոքր գնահատական։ Յուրաքանչյուր կարևոր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական  ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով 06.07.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով, որում ասվում է․ «Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առիթով։ Երկրում կայունության և հասարակության համերաշխության ապահովության չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական կարգի անվերապահ կատարման։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդն է իր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով 05.07.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության տոնի առիթով, որում ասվում է․ «Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առիթով։ Երկրում կայունության և հասարակության համերաշխության ապահովության չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական կարգի անվերապահ կատարման։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդն է իր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10