Նորություններ

Ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելուն ուղղված խորհրդակցություն 28.02.2022
Արարատի մարզում մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ս. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մ․Բադալյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Ա․Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի...

Հիշատակի միջոցառում՝ Նոր Ուղու դպրոցում 23.02.2022
Արարատի մարզի Վեդի համանքի Նոր Ուղու միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Հավերժական ծաղիկներ» անունը կրող հիշատակի միջոցառում, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտներ Սամվել Գևորգյանի, Նարեկ Խաչատրյանի, Յուրա Գաբրիելյանի, Մնացական Խաչատրյանի, Արթուր Սահակյանի և Կարեն Հունանյանի հիշատակին։ Հերոսացած տղաներին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության...

Գործարկվել է Մարմարաշեն-Երևան երթուղին 22.02.2022
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել 55ա միջին դասի Երևանի քաղաքապետարանին պատկանող միկրոավտոբուսները: Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները: Նշենք, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական...
Տեղեկացում 18.02.2022
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Մարզպետը գրքեր է նվիրել աշակերտներին 18.02.2022
Գիրք նվիրելու օրվա առիթով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիամ Բաբայանին և դպրոցի աշակերտներին, նրանց նվիրել «Ոչ մի շաբաթ առանց Թումանյան» գիրքը, որտեղ զետեղված են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նրա կյանքից դրվագներ: Դպրոցի տնօրենին էլ մարզպետը նվիրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը: Երեխաները նույնպես...

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների հետ 07.02.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են 2021-2022 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, կրթօջախներում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր: «Հնուց ժառանգված խնդիրներ կան, որոնց մի մասին վերջին տարիներին լուծում է տրվել, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության...