Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոստանի դպրոցում դասասենյակներն անվանակոչվել են պատերազմի հերոսների անուններով

Ոստանի դպրոցում դասասենյակներն անվանակոչվել են պատերազմի հերոսների անուններով 27.12.2021

Արարատի մարզի Ոստանի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակներ այսուհետ կրելու են 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին շրջանավարտներ Մաքսիմ Մանուկյանի և Սամսոն Ղազարյանի անունները: Դասասենյակների անվանակոչության առթիվ դպրոցում հիշատակի ու երախտիքի միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա են եղել Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ուսուցչական անձնակազմը, հերոսների հարազատներն ու ընկերները: Դասասենյակներից...

Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը

Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը 24.12.2021

Այսօր տեղի ունեցավ Արարատ համայնքի նորընտիր ղեկավար Ասլան Ավետիսյանի երդման և պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ: Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Ասլան Ավետիսյանը երդվեց՝ պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի...

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը 21.12.2021

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի տարածքային ստորաբաժանումում Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ներկա է գտնվել Արարատի մարզից պարտադիր ժամկետային ծառայության մեկնողների ճանապարհման արարողությանը: Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետն ասել է. «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրենից է կախված հայրենիքի...

Մարզպետը մասնակցել է Արտաշատի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Մարզպետը մասնակցել է Արտաշատի քաղաքապետի երդմնակալության արարողությանը 20.12.2021

Հանդիսավոր արարողությամբ այսօր Կառլեն Մկրտչյանը ստանձնել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր: Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Կառլեն Մկրտչյանը երդվել է լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ծառայել համայնքի բարգավաճմանը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա...

Տեղեկացում 10.12.2021

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Նորաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  

Մարզում COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են

Մարզում COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են 08.12.2021

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսային համավարակի դեմ կատարվել է 124. 604 պատվաստում, որից՝ 1-ին դեղաչափ- 76.844-40,7% 2-րդ դեղաչափ- 47.761- 25,3% Հիշեցնենք՝ մարզի բոլոր բժշկական հաստատություններում կատարվում է պատվաստում։ Հերթապահություն է իրականցվում նաև ոչ աշխատանքային օրերին։ Պատվաստումներն ԱՆՎՃԱՐ են։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 15:34:30