Նորություններ

Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ 10.11.2021
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Տեղական ինքնակառավարման համակարգի կայունացումն ու ամբողջական զարգացումը պետության կարևորագույն առաջնահերությունների շարքում է։ Համայնքների խոշորացման վերջին փուլում ենք, որի արդյունքում կունենանք սոցիալ-տնտեսական մեծ ներուժով և առավել զարգացած ենթակառուցվածքներով համայքներ: Մեկտեղվելու են ինչպես համայնքները, այնպես էլ համայնքային խնդիրները: Այստեղ կարևոր է ՏԻՄ...
Տեղեկացում 04.11.2021
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Բուրաստան համայնքում կայանալու է համայնքի ավագանու արատահերթ նիստը: *** Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հովտաշեն...

Գոռավան համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու 28.10.2021
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկման նպատակով գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրաշչակ: Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով 27.10.2021
Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսություննրի թիվը կավելանա 40-ով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված են ավարտին...

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները 26.10.2021
Ընթացքի մեջ են Արարատի մարզի Արարատ համայնքի Կայարանային, Կայարանային նրբ., Գայի, Իսակով, Իսահակյան, Շ․ Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ․ Սևակ, Հաղթանակի, Րաֆֆու, Թևոսյան, Կոլխոզնիկների փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Համայնքի փողոցների բարեկարգման ծրագիրն իրականացվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է «Արարատ ճանշին» ընկերությունը:

Տուժածների տարահանում, հրդեհի մարում. Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ 22.10.2021
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի համապատասխան որոշումը՝ Արարատի մարզում անցկացվել են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Գործնական աշխատանքները տարվել են մարզի Արմաշ և Վեդի համայնքներում: Վեդի քաղաքում, ըստ սցենարի, հրդեհ էր բռնկվել կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված...