Նորություններ

Մասիսում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների 11.10.2021
Արարատի մարզի Մասիս համայնքում այսօր բացվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում համայնքից հերոսացած չորս հայորդիների՝ Գարիկ Դավթյանի, Հայկ Հակոբյանի, Գևորգ Անանյանի, Գագիկ Կարապետյանի: Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների հարազատներ և այլք: Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության արարողություն, որից հետո...

Մարզպետն ու նախարարը հետևել են Այգեզարդ համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 08.10.2021
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին: Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:...

Մեր մարզիկների հերթական հաղթանակները 07.10.2021
Արարատի մարզի մարզիկները միջազգային մրցաշարերում կրկին հաջողություններ են գրանցել: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում Պետրոս Պետրոսյանը (102 կգ) երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի համար ոսկե մեդալ է նվաճել Արարատ քաղաքից 18-ամյա Մարգարիտա Առաքելյանը: Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության կանանց մրցաշարի 87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 202 կգ...

Արարատի մարզում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը 07.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մարզային այցերի շրջանակում հանդիպել են Արարատի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատողների հետ՝ ներկայացնելու զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Ծրագրերի մանրամասների՝ շահառուների շրջանակի,...
Տեղեկացում 06.10.2021
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Ազատավան համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: ******* Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: ******* Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Անձի ֆունկցիոնալությոնը գնահատող մասնագետների վերապատրաստում 06.10.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով: Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում...