Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նպաստառու 300 ընտանիք աջակցություն կստանա՝ զբաղվածության ապահովման, բիզնես նախաձեռնությունների իրականացման նպատակով

Նպաստառու 300 ընտանիք աջակցություն կստանա՝ զբաղվածության ապահովման, բիզնես նախաձեռնությունների իրականացման նպատակով 23.08.2021

Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված շուրջ 300 շահառու ընտանիք աջակցություն կստանա՝ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագրի շրջանակում Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Ճապոնիայի կառավարության հետ համատեղ։ Նախատեսվում է աջակցություն...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 31-ամյակի առթիվ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 31-ամյակի առթիվ 23.08.2021

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման առթիվ: 31 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 23-ին, բավականին բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայ ժողովուրդն անկախության հասավ՝ անցնելով աննախադեպ դժվարին ճանապարհով, ու արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու նպատակով: Մենք այսօր էլ բավականին...

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը 20.08.2021

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ շուրջ 1,7 կմ: Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող տարածք տանող այս ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր հիմնանորոգվել, գտնվում էր անխիթար վիճակում: Հիմնանորոգման ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտի տեղադրում, կողնակների հարթեցում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ: Ճանապարհի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել...

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեմ կատարվել է 21042 պատվաստում

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեմ կատարվել է 21042 պատվաստում 19.08.2021

Արարատի մարզում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 21042 պատվաստում, որից «Կորոնավակ» 5996, «ԱստրաԶենեկա» 6969 և «Սպուտնիկ-Վի» 8080: Նշենք, որ Արարատի մարզպետարանի աշխատակազմի 79%-ն արդեն պատվաստվել է: Հւշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար:  

Անցկացվում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ

Անցկացվում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ 19.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնի հետ համատեղ մարզում անց են կացվում համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման իննօրյա դասընթացներ։ Արդեն վերապատրաստվել է 120 համայնքային ծառայող, մինչև սեպտեմբերի երկուսը վերապատրաստումկանցնեն ևս 20֊ը։ Դասընթացն ավարտողներին տրվում են վկայականներ։    

Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը

Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը 17.08.2021

Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը: Կառավարության սուբվենցիոն ծրագրով համայնքում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով: Արդյունքում էականորեն կխնայվի էլեկտրաէներգիան, համայնքում գիշերային լուսավորությունն էլ ավելի երկար կլինի: Ի դեպ, Նորաբացը գրեթե ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ: Աշխատանքների իրականացման համար ծախսվել է շուրջ 28 միլիոն ՀՀ դրամ՝ Կառավարություն-համայնք 50%-50% հարաբերակցությամբ: Նշենք, որ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10