Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշ-երեկույթ` նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Հուշ-երեկույթ` նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին 05.04.2021

Ապրիլի  2-ին  Արարատի մարզի Կանաչուտ համայնքում տեղի ունեցավ 2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկույթ, որի նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել պատերազմում ընկած մեր քաջարի զինվորների հիշատակն ու հիշել նրանց կատարած սխրագործությունները: Միջոցառման ընթացքում Կանաչուտ համայնքի Գառնիկ Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցի սաների կողմից բեմադրվեց թատերական փոքրիկ ներկայացում, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու ասմունք: Իսկ վերջում տեղի ունեցավ նաև...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձն ասորիների Նոր տարվա առթիվ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձն ասորիների Նոր տարվա առթիվ 01.04.2021

Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Դուք հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդներից եք, որոնց հետ անցել ենք պատմության քառուղիներով. լիահույս եմ, որ տարիների ընթացքում մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ավելի ու ավելի կամրապնդվի, քանզի հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում կարողացել ենք միասին բազմաթիվ փորձությունների դիմակայել, սակայն չենք ընկրկել ու չենք հուսահատվել: Կրկին...

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ցավակցական ուղերձը Արկադի  Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ցավակցական ուղերձը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ 01.04.2021

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության հերոս, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների առանցքային դերակատար, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ 1-ին աստիճան» -ի շքանշանակիր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վաստակն անգնահատելի է նորագույն Հայաստանի պատմության մեջ: Նրա մշակած «Հարսանիք լեռներում» օպերացիան համարվում է հայկական ռազմարվեստի գլուխգործոցներից մեկը: Վշտակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու...

Հայաստանի Հանրապետության ինը մարզերում  գործարկվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության ինը մարզերում գործարկվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը 01.04.2021

Հայաստանի Հանրապետության ինը մարզերում (Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր) գործարկվում է Հայաստանի կառավարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի վարկավորմամբ, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը (ՏՏԵԶԾ):  Այս ծրագրի նպատակն է ՀՀ մարզերում խթանել տնտեսական աճն ու...

Տեղեկացում 30.03.2021

Ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:  *** Ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:  *** Ապրիլի 13-ին, ժամը 15:00-ին, Նիզամիի  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Ապրիլի 14-ին, ժամը 15:00-ին, Փոքր Վեդու  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: 

Մարզպետը հանդիպել է ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և գործարարների հետ

Մարզպետը հանդիպել է ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և գործարարների հետ 30.03.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր հանդիպել է մարզի մթերող ձեռնարկությունների ներկայացուցիչների և խոշոր ֆերմերների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը, Սեդրակ Թևոնյանը, Գևորգ Պապոյանը, ինչպես նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը,  մարզպետի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-24 15:11:37