Նորություններ

Միջոցառում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում 16.06.2021
Հունիսի 17-ին «Պ. Սևակի տուն-թանգարանում» տեղի կունենա Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարի բացումը, թատերական բեմադրության՝ ականավոր գրողի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագների յուրօրինակ մեկնաբանությամբ: Թատերական ներկայացումից հետո Պ. Սևակի տան մերձակա այգում տեղի կունենա նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի բացօթյա համերգը: Մուտքն ազատ է: Մանրամասների համար զանգահարել ➡️093377599 հեռախոսահամարով:
Տեղեկացում 11.06.2021
Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին, Կանաչուտի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ** Հունիսի 15-ին, ժամը 15:00-ին, Նորաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 137 երեխա 10.06.2021
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 137 երեխա՝ 83 տղա և 54 աղջիկ: Մասնավորապես, «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 49 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 20 երեխա, Վեդու ծննդատանը՝ 42, «Արարատի հիվանդանոց ԲԿ»- ում լույս աշխարհ է եկել 26 երեխա:

Մասիս համայնքում մեկնարկել են նոր եկեղեցու կառուցման աշխատանքները 09.06.2021
Մասիս համայնքում մեկնարկել են Սուրբ Սանդուխտի անունը կրող եկեղեցու կառուցման աշխատանքները: Ապագա եկեղեցին կառուցվում է համայնքի հողաշեն, խոնարհված Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում, ունենալու է բազիլիկ, ուղղանկյուն հատակագիծ: Աշխատանքներն իրականացվում են համայնքի անհատ բարերարների աջակցությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետը Գարեգին...

Բուրաստան համայնքում հուշակոթող է կանգնեցվել 07.06.2021
Բուրաստան համայնքում տեղադրվել է հուշակոթող՝ նվիրված հանուն հայրենիքի նահատակվածների անմար հիշատակին։ Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ներկաների հետ միասին հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին։ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի և Տեր Երվանդ Բաբայանի կողմից մատուցվել է հոգեհանգստի կարգ։ Հիշատակի և ոգեկոչման արարողությունն ավարտվել է հզոր ապագայի հանդեպ...

Գործարկվել է «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ը՝ https://pay.e-community.am/am /, որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։ Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին...