Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում  ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ 11.05.2021

2020 սուբվենցիոն ծրագրով Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում արձանագրվել են թերություններ: Թերությունները շտկելու նպատակով այս պահին ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք ավարտական փուլում են: 3600 ք/մ հատվածում իրականացվել է ասֆալտի շերտի մաքրում ֆրեզով և նոր որակյալ շերտի լցոնում:  

Արտաշատ քաղաքում Էդգար Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Արտաշատ քաղաքում Էդգար Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել 11.05.2021

Արտաշատցի Էդգար Մարգարյանն Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներից է: Հայրենիքի համար կյանքը զոհած քաջորդու հիշատակին նվիրված  խաչքար է կանգնեցվել հերոսի հարազատ բակում՝  բնակիչների և  համայնքի ավագանու ջանքերով: Խաչքարի բացմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Հետմահու ԱՀ նախագահի հրամանագրով Էդգարը պարգևատրվել է «Մարտական» ծառայություն» մեդալով, որն այսօր հանձնել են հերոսի հորը:  

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզում ՔՊ վիճակի  համալիր գնահատում իրականացնելու նպատակով

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզում ՔՊ վիճակի համալիր գնահատում իրականացնելու նպատակով 10.05.2021

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ: ԱԻՆ, Ոստիկանության, ՏԻՄ-երի, մարզի ԲԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությության նպատակն էր ՀՀ Արարատի մարզի, համայնքների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը՝ համաձայն ՀՀ վարչապետի 2019թ. Նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների...

Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում  նահատակված մասիսցի արորդիների հիշատակին խաչքար է կանգնեցվել

Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում նահատակված մասիսցի արորդիների հիշատակին խաչքար է կանգնեցվել 10.05.2021

Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում նահատակված մասիսցի արորդիները հինգն են՝ Գագիկ Կարապետյանը, Հայկ Հակոբյանը, Գարիկ Դավթյանը, Նարեկ Միրզոյանն ու Անդրանիկ Ավետիսյանը: Հերոսների անմահ հիշատակին համայնքի միջնակարգ դպրոցի բակում կանգնեցված խաչքարի բացման արարողությանն այսօր ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանցհարազատներն համագյուղացիները: Հարազատների կողմից բացված խաչքարն Արցախի«Պապիկ-տատիկի», փրկարար խաչի, ինչպես նաև...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված երթին

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված երթին 09.05.2021

Արտաշատում նշվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակը: Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է այդ առթիվ Արարատի մարզպետարանից մեկնարկած երթին, որը եզրափակվել է Հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։ Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարվել...

Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն

Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն 09.05.2021

Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն։ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունների ներկա է գտնվել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Դարակերտն Արցախյան պատերազմներում հայրենիքին հինգ հերոս է տվել: Նրանց և մյուս կենդանի հերոսների պատվին համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Փառքի սրահը»: Բաղրամյանցիների կողմից կանգնեցված խաչքարը հայրենի հողի համար նահատակված 5 քաջորդիների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10