Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 27.04.2021

 Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: ***  Մայիսի 5-ին, ժամը 15:30-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի  համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին, Կանաչուտի  համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***...

Հանրապետության բոլոր մարզերում այսօր ծառատունկ էր

Հանրապետության բոլոր մարզերում այսօր ծառատունկ էր 26.04.2021

10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում Արարատի մարզում այսօր տնկվել են անտառային վայրի պտղատեսակներով 7000 ջրդի ծառեր:  Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համապետական ծառատունկի ընթացքում ծառեր են տնկվել գյուղական ու քաղաքային համայնքների պուրակներում, դպրոցամերձ տարածքներում, զբոսայգիներում և այլն: 

Նշավանում Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքար  է տեղադրվել

Նշավանում Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել 26.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված ևս մեկ խաչքարի բացման արարողության. Նշավան համայնքում այսօր տեղադրվել է նշավանցի անմահ հերոսներ Արթուր Նիկողոսյանի և Վանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված խաչքարը, որի բացման պատիվը տրվել է քաջորդիների այրիներին։ 

Քայլերթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քայլերթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 26.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մասնակցել է Արարատի մարզպետարանից մեկնարկած քայլերթին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Հիշատակի երթին մասնակցել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ,համայնքապետեր, մանկավարժներ քաղաքացիներ և այլն: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարին և մասնակցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարված բարեխոսական...

Արարատի մարզի բուժհաստատություններում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները:

Արարատի մարզի բուժհաստատություններում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները: 23.04.2021

Արարատի մարզի բուժհաստատություններում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները: Արտաշատի, Վեդու պոլիկլինիկաներում, Քաղցրաշենի, Մրգավանի և Վերին Արտաշատի ամբուլատորիաներում արդեն իսկ իրականացվել են պատվաստումներ՝ AstraZeneca և «Sputnik-V» պատվաստանյութերով: Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես 18-ից 64 տարեկան...

Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Տափերականի միջնակարգ դպրոցում Փառքի սրահի բացման արարողությանը

Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Տափերականի միջնակարգ դպրոցում Փառքի սրահի բացման արարողությանը 23.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Տափերականի միջնակարգ դպրոցում այսօր կայացած Փառքի սրահի բացման և դասասենյակների անվանակոչության արարողությանը: Փառքի սրահում զետեղված են Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Հայկ Մովսիսյանի և կապիտան Տարոն Ստեփանյանի իրերը, հիշատակված պատերազմում անմահացած տափերականցի քաջորդիներն ու կենդանի հերոսները: Հայ գրականության և Հայոց պատմության դասասենյակներն այսուհետ կկրեն Հայկ Մովսիսյանի և կապիտան Տարոն Ստեփանյանի անունը՝ անմար պահելով տղաների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10