Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում կյանքի է կոչվում ծավալով եզակի սուբվենցիոն ծրագիր

Արարատի մարզում կյանքի է կոչվում ծավալով եզակի սուբվենցիոն ծրագիր 31.10.2019

Մասիս քաղաքում մեկնարկել են 5-րդ, 6-րդ և 7-րդ նորակառույց թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները: 91 մլն 749 հազ. 960 դրամ արժողությամբ ծրագիրը ենթադրում է փոսերի քանդում հենասյուների և խողովակների տեղադրում: Ընդհանուր առմամբ կտեղադրվի 11500 գծամետր երկարությամբ խողովակաշար՝ 57 և 76 մմ-ոց խողովակներով, H=3,5մ հենասյուներով: Սուբվենցիան իրականացվում է ՀՀ կառավարության և համայնքային բյուջեից տրամադրված ֆինանսավորմամբ՝ 50/50 հարաբերակցությամբ:  

Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը

Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը 30.10.2019

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, վերջերս Վեդիում մեկնարկել են շինարարական աշխատանքներ: ԳԱՏՕ և PURE Water ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վեդի քաղաքի համայնքային զբոսայգու և մարզադաշտի համար կտեղադրվի ոռոգման նոր համակարգ, որը ենթադրում է տարբերակված պոմպային համակարգ՝ ցածրադիր և բարձրադիր գոտիների համար, 30մ ³  տարողությամբ նոր ջրամբար և ջրի նոր խողովակներ։ Ջրի կորուստների կրճատման և ոռոգման համակարգի արդյունավետության...

Տեղեկացում 28.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Բարձրաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Դաշտաքարի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Տափերականի   համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լուսառատի    համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արբաթ գյուղի ճանապարհի բարեկարգումը՝ մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում

Արբաթ գյուղի ճանապարհի բարեկարգումը՝ մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում 28.10.2019

Հաշվի առնելով քաղաքացիների բազմաթիվ բողոք-խնդրանքները՝ Արբաթ գյուղի ճանապարհահատվածի անբարեկարգ և անանցանելի լինելու հետ կապված, հայտնում ենք, որ մարզային նշանակության այս ճանապարհի բարեկարգումն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Հետևողական ենք, որ 2020 թվականին պետական որևէ ծրագրով 1,2 կմ ճանապարհահատվածն ամբողջովին բարեկարգվի: Արդեն իսկ կազմվել է նախագծանախահաշվարկ, որն ուղարկվել է Կառավարություն: Ամեն ինչ արվում է, որ ճանապարհի կառուցումն օր առաջ...

Տափերականում կյանքի է կոչվել հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Տափերականում կյանքի է կոչվել հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը 28.10.2019

Տափերականում վերջերս ավարտվել են համայնքը սնող ոռոգման մայր ջրագծի կառուցապատման ծրագրով իրականացվող աշխատանքները: Ծրագիրն արժեցել է 58 մլն դրամ, կյանքի է կոչվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 90/10 տոկոս հարաբերակցությամբ: Ընդհանուր առմամբ՝ անց է կացվել 3622 մ երկարությամբ ձգվող 160 մմ-ոց և 5455 մ երկարությամբ՝ 125 մմ-ոց խողովակաշար:

Արարատի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

Արարատի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են 23.10.2019

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շե րտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-25 11:37:05