Նորություններ

Մարզպետը շրջայց է կատարել Վեդիում, Արմաշում և Արարատում 09.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքային շարունակվող այցերի շրջանակում եղել է Վեդի, Արմաշ համայնքներում և Արարատի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում, ծանոթացել պետական աջակցությամբ իրականացվող աշխատանքներին: Վեդի քաղաքում մարզպետին ներկայացվել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Այստեղ իրականացվում են Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև՝ Պ. Սևակ, Հ. Շիրազ, Կասյան փողոցների ասֆալտապատում և...

Սահմանապահ Երասխում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր 09.12.2019
Երասխ համայնքում արդեն իսկ ավարտվել են Կենտրոնական և Մայիսյան փողոցներում սուբվենցիայի տրամադրմամբ իրականացված աշխատանքները: Դեռևս սովետական տարիներին ասֆալտապատված և ամբողջովին քայքայված Կենտրոնական փողոցի հիմնանորոգման համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է 17 մլն 280.000 (60%), համայնքային բյուջեից՝ 11 մլն. 520 հազ (40%) դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 28 մլն 800 հազ. դրամ: Փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվել է ջրահեռացման համակարգի կառուցում:...

Վերին Արտաշատում ավարտվել է «Լուսնթագ» մանկապարտեզի վերանորոգումը 06.12.2019
Ուրախ ենք տեղեկացնել, որ Վերին Արտաշատ համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն ավարտվել են «Լուսնթագ» մանկապարտեզի բարեկարգման աշխատանքները: Ծրագրով վերանորոգվել է կրթօջախի հանդերձասրահը, խմբասենյակը, սանհանգույցը, ննջարանի հատակը: Մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է 11 միլիոն 100 հազար ՀՀ դրամ, որի 50%-ը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս 50%-ը` համայնքի բյուջեից: «Լուսնթագ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը 2019թ-ի դեկտեմբերի 5-ից վերսկսել...

Խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը» 06.12.2019
Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը», որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից: Հանդիպմանը ներկա էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, գործարարներ, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝...

Ազատավանում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով 05.12.2019
Արարատի մարզի Ազատավան գյուղի Կամոյի փողոցում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով: Խնդիրը լուծվել է համայնքի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ջանքերով: Համայնքապետարանը հատկացրել է 450 մետր պոլիէթիլենային խողովակ, իսկ «Վեոլիա Ջուր»-ը՝ մասնագետներ ու տեխնիկա: Բացի այդ, ընկերության կողմից սահմանազատման կետում վերատեղադրվել է 25 հատ ջրաչափ, որից 10-ի համար կառուցվել են նոր դիտահորեր։

«Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում 04.12.2019
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն /ՀՎԿԱԿ/ Արարատ մասնաճյուղի և Արարատի մարզպետարանի առողջապահության վարչության նախաձեռնությամբ օրերս մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել է նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գ.Սահակյանը: Հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ Արարատ մասնաճյուղի տնօրենի տեղակալ...


