Նորություններ

Մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը 18.09.2019
ՀՀ 48 քաղաքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-ից մեկնարկել են ամենամյա մարզական փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական մրցումները: Փառատոնի մեկնարկն Արարատի մարզում ազդարարվել է Վեդի քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին: Հաջորդաբար մրցումներ են անցկացվելու նաև սեպտեմբերի 18-ին՝ Արարատ, սեպտեմբերի 19-ին՝ Արտաշատ և 20-ին՝ Մասիս քաղաքներում: Փառատոնն ամփոփվելու է հատուկ հանձնաժողովի կողմից ներկայացված արդյունքների հիման վրա, առանձնացվելու է լավագույնը ճանաչված...

Բացվել է Դաշտաքարի մանկապարտեզը 17.09.2019
Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Դաշտաքարի համայնքապետարանի, Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ իրականացված Դաշատաքարի մանկապարտեզի կառուցումը։ Մասնակցելով բացմանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը բարի երթ է մաղթել դաշտաքարցի 30 փոքրիկներին, հույս հայտնել, որ մոտ ապագայում համայնքում արձանագրված բազմածնության շնորհիվ մանկապարտեզը կաշխատի ծանրաբեռնվածությամբ։ Մարզպետն ավելացրել է՝ ջանք չենք խնայելու մյուս համայնքներում ևս երեխաների երազանքն իրականություն...

Խարբերդում տոնել են համայնքի 90-ամյակը 17.09.2019
Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Թլկատին գյուղից Հայաստան գաղթած հայերը 1929 թ. հիմնադրել են Նոր Խարբերդ համայնքը։ Այսօր մասնակցել եմ համայնքի 90֊ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը, խարբերդցիների հետ կիսել ուրախությունն ու մաղթել նրանց ապագայում ևս լինել նույնքան միասնական, աշխատասեր, տոկուն և հողին ամուր կառչած։
Տեղեկացում 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ********** Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:30-ին, Այգեստանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ********** Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանում անցկացվելու է համայնքի...

Վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արարատի մարզում 16.09.2019
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացրել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և...

Շարունակվում են Պարույր Սևակ համայնքում մեկնարկած ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները 16.09.2019
Նախորդ ամիս ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկել էր Պարույր Սևակ համայնքի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ ձգվող 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածում, ուր միաժամանակ ընթանում էին քանդման և ասֆալտապատման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգումը կավարտի այս տարվա դեկտեմբերին՝...