Նորություններ

Կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացրեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման համար 08.08.2019
ՀՀ կառավարությունը 3,5 միլիարդ դրամ հատկացրեց Արարատի մարզի Արգավանդ գյուղից մինչև Երևանի Շիրակի փողոց ընկած ճանապարհի կառուցման նպատակով։ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականցվող քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման նպատակով՝ աշխատանքի ձեռքբերման մրցութային գործընթացի արդյունքում կնքված պայմնագրով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, ինչպես նաև 2019 թվականին նախատեսվում է կատարել...

Արարատի մարզի պատվիրակությունը մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը 07.08.2019
Արարատի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Համահայկական խաղերին Արարատի մարզը ներկայանում է 142 պատվիրակով։ Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին Երևանում՝...
Տեղեկացում 06.08.2019
Օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին, Երասխի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: --- Օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, Արևշատի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: --- Օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: --- Oգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին,Մասիսի քաղաքապետարանում տեղի կունենա Մասիս քաղաքի ավագանու հերթական նիստը:
Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին: Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ունեցել է բազում ձեռքբերումներ: Ոստիկանության պետը համոզմունք...

Կգազաֆիկացվեն Այգեզարդ համայնքի 5 փողոցներ 01.08.2019
Արարատի մարզից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հավանության արժանացած ևս մեկ սուբվենցիոն ծրագրով կգազաֆիկացվեն Այգեզարդ համայնքի 5 փողոցները: Այսպիսով՝ ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Արարատի մարզից ներկայացված շուրջ 80 հայտերից 60-ն արդեն հաստատվել են:

Նոր Կյանք համայնքում խմելու նոր ջրագիծ է անցկացվում 31.07.2019
ՀՀ Արարատի մարզի համայնքներում ընթացքի մեջ են և ավարտին են մոտենում առաջնահերթ լուծում պահանջող մի շարք ծրագրեր: Այս ծրագրով Նոր Կյանք համայնքում կառուցվում է 5418 մետր երկարությամբ ջրագիծ, ոը կսպասարկի 400 տուն, արդյունքում՝ համայնքի խմելաջրի խնդիրը կլուծվի: Հրատապ լուծում պահանջող այս ծրագրի նախահաշվային արժեքը 30 միլիոն ՀՀ դրամ է, որից 27 միլիոնը ֆինանսավորում է պետությունը, 3 միլիոնը՝ համայնքը: Ջրագիծը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:


