Նորություններ

Արարատում շաբաթօրյակին մասնացել է ավելի քան 13 հազար քաղաքացի, փակվել է 5 աղբանոց 23.03.2019
Արարատի մարզի բոլոր համայնքներում այսօր ողջ օրն իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Ավելի քան 13 հազար քաղաքացի այսօր դուրս է եկել փողոց՝ մաքրելով մարզի և համայնքի ճանապարհները, դպրոցների և մանկապարտեզների, հուշակոթողների, մշակութային տների հարակից տարածքները։ Համապետական մաքրության օրը մասնակից է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Մարզպետ Սարգսյանը նաև շրջել է մարզի մի շարք քաղաքներում և համայնքներում՝ ծանոթանալով անցկացվող աշխատանքներին: Վերջինս գյուղական և...
Հերքում 22.03.2019
« 1in.am » լրատվական կայքում 21.03.2019 թ ․-ին « Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն » վերտառությամբ հարցազրույց է հրապարակվել, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշ խոսքեր խեղաթյուրված են։ Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված ․ « Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ...

Համապետական շաբաթօրյակ․ կոնտակտային հեռախոսահամարներ 22.03.2019
2019թ. մարտի 23-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզի բոլոր համայնքներում կիրականացվեն մաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցերով կարող եք դիմել միջոցառումների պատասխանատու անձանց՝ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանին՝ 091 153700 և 093076888 հեռախոսահամարներով։
Տեղեկացում 21.03.2019
Մարտի 22-ին, ժամը 18-00-ին, Արևշատի համայնքապետարանում անցկացվելու է հերթական ավագանու նիստը: *************** Մարտի 25-ին, ժամը 18:00-ին, Տափերականի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը *********** Մարտի 25-ին, ժամը 15:00-ին, Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը:

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 21.03.2019
Արարատի մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությունը վարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Խոհրդակցությանը հրավիրված է եղել « Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն » ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանը, ով շնորհակալություն է հայտնել հրավերի համար և համոզում, որ այսօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Խոսելով մարդասիրական օգնության...

Բուրաստան համայնքը հյուրընկալել է շախմատիստներին 21.03.2019
6-16 տարեկան 40 շախմատիստներ մասնակցել են «Բուրաստանի համայնքապետի գավաթ» շախմատային մրցաշարին, որն անցկացվում էր երկրորդ անգամ՝ Բուրաստանի համայնքապետարանի և Շախմատի ֆեդերացիայի շնորհիվ։ Մասնակիցները ներկայացնում էին Արարատի մարզի երեք տարածաշրջանները և պայքարում էին լավագույն եռյակի մեջ ընդգրկվելու, ինչպես նաև երեք հատուկ մրցանակի (մինչև ութ լավագույն շախմատիստ, մինչև տասը տարեկան լավագույն շախմատիստ, լավագույն աղջիկ շախմատիստ) արժանանալու համար: Թեժ...


