Նորություններ

Արարատ քաղաքում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ 09.02.2018
Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 8-ին Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ։ Ակումբի բացումն իրականություն է դարձել Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ՝ <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում։ Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի...

<<Ամքոր Հայաստան>>-ը Արարատի մարզում նախատեսում է իրականացնել առողջապահական երեք ծրագիր 08.02.2018
Հաշվի առնելով Հայաստանում առողջապահական արդի խնդիրները՝ ԱՄՔՈՐ-ը 2018թ․ նախատեսում է Արարատի մարզում իրականացնել կանանց վերարտադրողական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, երեխաների բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ ծրագրեր։ Առաջին ծրագրի շրւանակներում մարզի 4 գյուղական համայնքներում կանցկացվեն դասընթացներ կանանց վերարտադրողական առողջության թեմայով համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների համար, ինչպես նաև տեղային բուժհիմնարկներում ԱՄՔՈՐ-ի կողմից...

Դանիայի Կարմիր Խաչի ներկյացուցիչները՝ Մասիս քաղաքում 08.02.2018
Փետրվարի 8-ին, Մասիսի քաղաքապետը հյուրընկալել է ՀԿԽԸ Արարատի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Ռ. Մանուկյանին և Դանիայի կարմիր խաչի ներկայացուցիչներին: Հյուրերը հանդիպման ընթացքում խոսել են Արարատի մարզում իրականցվող շաքարային դիաբետի կանխարգելմանն ուղղված ծրագրից, որն իր մեջ ներառում է նաև առողջ ապրելակերպի քարոզում բնակիչների շրջանում: Ներկայացնելով իրենց այցի նպատակը՝ Դանիայի ներկայացուցիչները նշել են, որ ցանկանում են տեսնել նաև թե ինչ հիմքերի վրա է համագործակցությունը լ ՏԻՄ-երի և...
Փետրվարի 7-ին Արարատի մարզպետը հանդիպել է British Council Armenia-ի՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Մարզի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց այցի նպատակն ու խոսել Արարատի մարզում նախատեսվող ծրագրերի մասին․ Բրիտանական խորհրդի կողմից փետրվարի 8-ին Արարատ քաղաքի 3-րդ դպրոցում, <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում, պաշտոնապես բացվելու է անգլերենի ուսուցման դասասենյակ։ Դասասենյակն արդեն իսկ...

Տեղեկատվություն 2018 թվականի հունվար ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.02.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի հունվարին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 159 երեխա , 94-ը՝ տղա, 66-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում հունվար ամսին գրանցվել է 22 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 62, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 41։

Արարատի մարզի հինգ համայնքներում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր 06.02.2018
Կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում բակային սպորտի զարգացման 2018-2022 թթ․ ծրագրի իրագործման նպատակով Արարատի մարզի Մասիս, Վեդի, Արտաշատ և Արարատ քաղաքներում և Բերքանուշ գյուղական համայնքում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր ( տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ, սարքեր և այլն)։ Ծրագրի նախագիծը մշակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նպատակը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային...


