Նորություններ

Բաց դաս Ոսկետափի ավագ դպրոցում 09.11.2017
Նոյեմբերի 8-ին Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս, որին ներկա են եղել Արարատի մարզպետիօ տեղակալ Իլյիչ Շադյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ աղաբեկյանը։ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ողջունել է Տեր-Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել հայրենասիրական թեմաներով բաց դասեր հաճախակի անցկացնելու համար։ Բաց դասի ընթացքում, որ սկսվել է Արցախյան ազատամարտի և...

<<Բաց դռների օր>> Երասխ համայնքում 08.11.2017
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մարզի տարբեր համայնքներում հաճախ են իրականացվում են անվճար բժշկական օգնության ծրագրեր։ Նոյեմբերի 7-ին անվճար բժշկական օգնության հերթական միջոցառումն է իրականացվել Երասխ համայնքում, որտեղ Երևանի <<Ս․ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի նյարդաբանները, թերապևտները, անոթաբանները, ակնաբույժներն ու սրտաբաններն իրականացրել են անվճար խորհրդատվություն , հետազոտություն և նշանակել համապատասխան...

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածքային փուլը 07.11.2017
Նոյեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում կայացած դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածքային փուլին մանակցել են 97 թիմեր(388 աշակերտ): Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեն 2004թ-ին և դրանից հետո ծնված աշակերտները: Արտաշատի տարածքային փուլում մրցանակային տեղեր գրավել են Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի (1-ին տեղ), Դիմիտրովի (2-րդ տեղ) և Շահումյանի(3-րդ տեղ) միջնակարգ դպրոցների թիմերը: Արարատի տարածքային փուլին մասնակցած 30...

Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել է 169 ծնունդ 06.11.2017
Արարատի մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 169 երեխա, 82-ը՝ տղա, 87-ը՝ աղջիկ։
Հայտարարություն 06.11.2017
Հարգելի հողօգտագործողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ <<Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար >> ծրագրով նախատեսված պարարտանյութերի տրամադրման համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է։ Պարարտանյութերի ձեռք բերման համար հողօգտագործողները կարող են իրենց համայնքապետարաններ դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ ...

Արարատի մարզում նոյեմբերի 5-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 06.11.2017
Արարատի մարզում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, նոյեմբերի 5-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններն անցկացվել են Այնթապ, Դարակերտ, Ջրահովիտ, Արտաշատ (արտահերթ), Նշավան, Այգավան, Ավշար, Արարատ (քաղաք), Լանջառ համայնքներում, ընդ որում Լանջառ համայնքում տեղի են ունեցել նաև ավագանու անդամի ընտրություններ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տեղեկատվություն, որտեղ ներկայացված է քվեարկության մասնակիցների թիվն ու ընդհանուր...