Նորություններ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 19.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 21-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին 19.10.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում,...

Հայտարարություն Արտաշատ քաղաքում կայանալիք ծառատունկի վերաբերյալ 19.10.2017
Հոկտեմբերի 21-ին Արտաշատի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում, կայանալու է ծառատունկ։ Ծառատնկման աշխատանքներ են իրականացվելու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակն անմահացնող հուշարձանի( երաժշտական դպրոցի հարակից տարածք) և Արտաշատի լճի հարակից տարածքներում։ Տնկվելու են լացող ուռենիներ և բարդիներ։ Արտաշատի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր արտաշատցիներին մասնակցելու առավոտյան ժամը 10։00-ին մեկնարկող աշխատանքներին։

Կայացել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 19.10.2017
Հոկտեմբերի 19 կայացել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստը, որը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Նիստին մանակցել են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև գյուղական 3500 և ավել բնակիչ ունեցող համայքների ներկայացուցիչները։ Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է նիստի մասնակիցներին և կարևորել երիտասարդության դերը տեղական ու տարածքային կառավարման բնագավառում։ Ժողովրդավարութւյան, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով ձևավորված ու...

Կայացել է <<Մաքուր Հայաստան>> միջգերատեսչական հանձնաժողովի Արարատի մարզային աշխատանքային խմբի նիստը 19.10.2017
Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ այսօր կայացել է <<Մաքուր Հայաստան>> միջգերատեսչական հանձնաժողովի Արարատի մարզային աշխատանքային խմբի նիստը,որի ընթացքում խմբի անդամները քննարկել են հոկտեմբերի 21-ին անցկացվելիք համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական, մարզի տարբեր համայնքներում աղբակույտերի վերացման մեխանիզմներին առնչվող հարցեր։ Հայրապետ Բաբայանը և նիստի մասնակիցները առաջարկություններ են արել աշխատանքներն առավել արդյունավետ անցկացնելու...

Հոկտեմբերի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որը վարել է Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը։ Հանդիպմանը մասնակցել էն մարզի բժշկական հաստատությունների տնօրենները, ՀՀ ԱՆ Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ի <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետները, հրավիրվածներ։ Աշխատանքային հանդիպման առանցքային թեման եղել է Արարատի մարզի բժշկական օգնություն և սպասարկում...