Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կամավորների հայտագրում

Կամավորների հայտագրում 26.09.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։ 

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով 21.09.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր բավականին լարված ու մեր երկրի, ժողովրդի համար բարդ փուլում ենք նշում մեր երկրի Անկախության օրը։ Մեզ համար դժվարին են եղել ինչպես անկախության ձեռք բերման օրերը, այնպես էլ հաջորդող տարիները։ Սիրելի ժողովուրդ, մեզ մնում է մի բան՝ լինել համախմբված և ուժեղ։ Մեզ երբեք չեն նվիրել մեր անկախությունը, տարբեր ժամանակներում մենք այն ձեռք ենք բերել և պահպանել...

Անվճար դեղեր` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար

Անվճար դեղեր` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար 19.09.2023

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն: Ովքե՞ր են շահառուները. ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար: Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը...

Մարզական հաջողություններ

Մարզական հաջողություններ 19.09.2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեդալներ է նվաճել: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ, Արտաշատի մարզադպրոցի սան Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։ Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության է...

ՀՀ Արարատի մարզի բժիշկները մասնակցել են հոգեկան առողջության ոլորտի երկամյա ծրագրին

ՀՀ Արարատի մարզի բժիշկները մասնակցել են հոգեկան առողջության ոլորտի երկամյա ծրագրին 15.09.2023

ՀՀ Արարատի մարզի տասներկու ընտանեկան բժիշկները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված երկամյա ծրագրին (#mhGAP): Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դասընթացները նախատեսված են եղել Երևանի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջնային օղակի բժիշկների համար և ֆինանսավորվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության 15.09.2023

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Քննարկման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգին։ Հետագայում արդեն մարզպետարանները պետք է նույն համակարգով վերահսկեն ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման աշխատանքները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանն ընդառաջ կազմակերպչական բնույթի հարցեր։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14