Նորություններ

«Ադիբեկյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը կշարունակի աջակցել Արարատի մարզին 05.09.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Ադիբեկյան ընտանիք զարգացման հիմնադրամ» (AFFA) բարեգործական կազմակերպության ներկայացուցչին՝ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը: Այցի նպատակն է եղել մարզպետի հետ քննարկել մարզի համար հրատապ և առաջնահերթ համարվող գյուղատնտեսության, բնապահպանության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն...

Մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին 03.09.2017
Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին հնչել է առաջին զանգը ` ազդարարելով 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելիքի օրվա կապակցությամբ բոլոր կրթօջախներում տարաբնույթ հանդիսավոր արարողություններ են կազմակերպվել: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են դպրոցներ, մասնակցել տոնական հանդիսություններին: Նրանք ողջունել են միջոցառումների մասնակիցներին և փոխանցել Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը: Մարզպետարանի աշխատակազմի...

Հանդիպում << Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների հետ 31.08.2017
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական <<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպմանը մասնակցել են նաև ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, <<Արևելք>> տարածաշրջանի տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանը, ղեկավարի տեղակալ Գաբրիել Մելիքսեթյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը: Մարզպետը շնորհակալութուն է հայտնել Կ.Լըֆեին հանդիպման...

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2017
Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Այսօր գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են: Պետության վաղվա օրը երաշխավորված...
Մարզպետը ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենին 30.08.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանին: Այցի նպատակն է եղել մարզպետին ներկայացնել հիմնադրամի գործառույթները, ինչպես նաև շահագրգիռ առաջարկներ անել ջերմոցային տնտեսության, մրգերի և բանջարեղենի վերամշակման, պահածոյացման և այլ ենթաոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է մարզպետին, որ սա առաջին ներդրումային հիմնադրամն է...

Կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 30.08.2017
Օգոստոսի 29-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ՀՀ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Օգոստոսյան ավանդական խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ Կարո Նասիբյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Իլիչ Շադյանը, մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները: Մարզպետ...