Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                                       Մամլո ասուլիս

Մամլո ասուլիս 27.09.2017

Սեպտեմբերի 27-ին կայացել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը տարվա ընթացքում մարզպետի ծավալած գործունեության և մարզում իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Ասուլիսի սկզբում Արամայիս Գրիգորյանը ողջունել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել ներկայության համար, ապա համառոտ ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված բարեփոխումներն ու արձանագրած...

Բուրաստանում կիրագործվի <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ ծրագիրը>>

Բուրաստանում կիրագործվի <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ ծրագիրը>> 26.09.2017

Տպավորվելով <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> (PURE WATER ) ծրագրի շրջանակներում Բուրաստան համայնքի ղեկավարի և բնակիչների պատրաստակամությամբ ու ծրագրին աջակցելու քաղաքական կամքով՝ <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Արարատի մարզի Բուրաստան համայնքն ընդգրկել են վերոհիշյալ ծրագիրը տեղայնացնելու համար լավագույնը ճանաչված 12 համայնքների կազմի մեջ, որոնցից 6-ը Արարատի մարզի համայնքներ են։...

Արտաշատի ԲԿ-ում  ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ

Արտաշատի ԲԿ-ում ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ 26.09.2017

Արտաշատի ԲԿ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի , ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ։ Դեռևս 2016թ․ մեծ թափով մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2018թ․ սեպտեմբերին։ Ներկա պահին ևս բժշկական կենտրոնում ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։  

Մամլո հաղորդագրություն 25.09.2017

  2017 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի կունենա Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մամլո ասուլիսը՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսը լուսաբանելու համար խնդրում ենք  զանգահարել և գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0235 2 68 50, 093 447142:   ՀՀ Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին    

Մարզխորհրդի նիստ

Մարզխորհրդի նիստ 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Նիստին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզի բժշկական կենտրոնների ղեկավարներ,լրագրողներ և այլն։ Մինչ նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը, Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել Արտաշատի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին՝ մաղթելով նրան հաջողություններ։ Մարզխորհրդի նիստի...

Չինաստանից ժամանած նկարիչները Մասիս քաղաքում

Չինաստանից ժամանած նկարիչները Մասիս քաղաքում 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին ՉԺՀ Նանկինի համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց են այցելել Նանկինի համալսարանի մի շարք պրոֆեսորներ: Հանդիպման ընթացքում հյուրերը մասնակցել են Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի կազմակերպած համերգին, որից հետո նկարիչները ծանոթացել են բացօթյա ցուցահանդեսում ներկայացված Գեղարվեստի դպրոցի սաներիկ աշխատանքներին: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ հիացած են երեխաների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 18:06:41