Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրադարանի անվանակոչութուն Շահումյանի միջնակարգ դպրոցում

Գրադարանի անվանակոչութուն Շահումյանի միջնակարգ դպրոցում 31.01.2024

Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրադարանի անվանակոչության արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ֆեդյա Համբարձումյանի (1940-2023թթ.): Արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները և այլ հրավիրյալներ: Ֆեդյա Համբարձումյանի կյանքի և բեղումնավոր...

Մարզպետը համայնքներում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Մարզպետը համայնքներում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին 29.01.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի համայնքներում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին։ Մարզպետ Թևոնյանը համայնքի ղեկավարների հետ այցել է մարզում տեղակայված զորամասեր, շնորհավորել զինծառայողներին օրվա առիթով։ Վերջիններս այցելել են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհել Սպարապետի արձանի դիմաց։ Միջոցառումները շարունակվել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում անցկացված համերգային ծրագրով։ ՀՀ զինված ուժերի 32-րդ տարեդարձի...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով։ Այս տասնամյակների ընթացքում Հայոց բանակն ունեցել է և’ փառահեղ օրեր, և’, ցավոք, ծանր ելքերով իրավիճակներ։ Միշտ և այսօր էլ հայ զինվորը, սպան, ազատամարտիկը գլուխները բարձր կանգնած են սահմանին՝ որպես մեր երկրի անվտանգության առաջնային երաշխավորներ։ Նրանք պաշտպանում են մեր...

Մարզպետն ու նախարարը այցելել են Պարույր Սևակի տուն–թանգարան

Մարզպետն ու նախարարը այցելել են Պարույր Սևակի տուն–թանգարան 24.01.2024

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ...

Տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ մարզի զինղեկների մասնակցությամբ

Տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ մարզի զինղեկների մասնակցությամբ 19.01.2024

Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ՝ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ մարզի հանրակրթական դպրոցների թվով 107 զինղեկների մասնակցությամբ: Սեմինարն անցկացրել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման գործընթացին և դպրոց-զորամաս օղակում համագործակցության մակարդակին առնչվող...

Մեկնարկում է Պ.Սևակի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մեկնարկում է Պ.Սևակի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքը 17.01.2024

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100 ամյակը: Իսկ դա նշանակում է, որ 2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով, ոգով ու պատգամներով: Բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Պ. Սևակի տուն-թանգարանում կտրվի ողջ տարվա միջոցառումների մեկնարկը: Թանգարանում ելույթ կունենան Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Նույն օրը` ժամը 19:30-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (Hamazgayin State Theater named...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:55:04