Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2017
Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Այսօր գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են: Պետության վաղվա օրը երաշխավորված...
Մարզպետը ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենին 30.08.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանին: Այցի նպատակն է եղել մարզպետին ներկայացնել հիմնադրամի գործառույթները, ինչպես նաև շահագրգիռ առաջարկներ անել ջերմոցային տնտեսության, մրգերի և բանջարեղենի վերամշակման, պահածոյացման և այլ ենթաոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է մարզպետին, որ սա առաջին ներդրումային հիմնադրամն է...

Կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 30.08.2017
Օգոստոսի 29-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ՀՀ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Օգոստոսյան ավանդական խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ Կարո Նասիբյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Իլիչ Շադյանը, մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները: Մարզպետ...

Ի գիտություն Արարատի մարզի խաղողագործների 30.08.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը: Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը: Արարատի մարզի...

Հայտարարություն աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմերի ձեռքբերման վերաբերյալ 25.08.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա....

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ինտենսիվ այգիների հիմնման ծրագիր 24.08.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ: Ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝ Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5%...


