Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Հերքում

Հերքում 16.08.2017

Բնական աղետի պայմաններում, երբ ոտքի են կանգնել պետական կառույցներն ու անհատ քաղաքացիները՝ նպատակը դարձնելով մեկը՝ հրդեհի մարումը, armeniasputnik.am կայքը , ի տարբերություն այլ լրատվամիջոցների, որոնք օպերատիվ և անաչառ կերպով լուսաբանում են աղետի վայրում իրականացվող աշխատանքները, պատվեր է իրականացնում և հոդվածում ապատեղեկատվություն տարածելով՝ էժանագին վարկանիշ է ձեռք բերում: Այս համախմբան պարագայում անգամ, խեղաթյուրելով իրականությունը, ճիգեր են գործադրվում վարկաբեկելու այնպիսի մարդու և նրա...

Մարզպետարանի աջակցությունը Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման և հետմարման աշխատանքներին շարունակվում է  /լրացված/

Մարզպետարանի աջակցությունը Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման և հետմարման աշխատանքներին շարունակվում է /լրացված/ 16.08.2017

 Օգոստոսի 18-ի առավոտյան Արարատի մարզպետարանը տրամադրել է վառելիքով լիցքավորված և համապատասխան անձնակազմով համալրված ևս 2 «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին տեղափոխել են Խոսրովի արգելոցի տարածք՝ ծխացող օջախների հետմարման աշխատանքներին մասնակցելու նպատակով: *** Օգոստոսի 17-ի առավոտյան Արարատի մարզպետարանը Խոսրովի արգելոցի տարածքում իրականացվող հետմարման / առանձին հրդեհային օջախների կրկնակի բռնկման...

Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ

Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ 16.08.2017

Հնարավո՞ր է, արդյոք, առանց լուրջ ներդրումների բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը` ապահովելով դիմելիության աճ։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում։ Միայն արդյունավետ կառավարման շնորհիվ այստեղ վերջին երկու ամսում կտրուկ մեծացել է դեմիելիության ցուցանիշը։ Բարձրացել է բուժանձնակազմի ուշադրությունը հիվանդների նկատմամբ, միջոցներ են ձեռնարկվել բուժքույրերի մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ։ Նոր տնօրենը կազմակերպել է...

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են 16.08.2017

 Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ...

  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում  հրդեհաշիջման աշխատանքներին Արարատի մարզպետարանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին Արարատի մարզպետարանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն 16.08.2017

Սույն թվականի օգոստոսի 12-ին ժամը 1200-ին ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչությունից Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհ բռնկվելու մասին հաղորդումից անմիջապես հետո մարզպետարանում` մարզպետի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը սկսել է իրականացնել մի շարք կազմակերպչական միջոցառումներ՝ ուղղված ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Մասնավորապես, գույքագրվել և պատրաստ վիճակի են բերվել պահանջված երեք ամենագնաց բեռնատարներ և 4 թրթուռավոր տրակտորներ,...

 Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը

Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը 15.08.2017

Այս պահին ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելանոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները: Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:   12:47 / 15.08.2017 ՀՀ ԱԻՆ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 13:10:57