Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է մարզպետարանի կանանց Մարտի 8-ը

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է մարզպետարանի կանանց Մարտի 8-ը 07.03.2017

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ այսօր մարզպետարանի բոլոր կանանց շնորհավորել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Հանդիպման սկզբում ողջունելով բոլորին՝ մարզի ղեկավարը բոլոր հայ կանանց մաղթել է երջանկություն ու բարօրություն։ Շեշտելով կնոջ դերը կյանքի ցանկացած բնագավառում՝ Արամայիս Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ ամեն պահ ու ցանկացած իրավիճակում նրանց ուղեկից կլինի արարելու և կին մնալու ձգտումը։ Արարատի մարզպետի շնորհավորանքներին ու մաղթանքներին են միացել...

Տեղեկատվություն Արարատի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն Արարատի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 06.03.2017

Մարզպետարանի անձնակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի փետրվար ամսին գրանցվել է 128 ծնունդ: Նրանցից 53-ը աղջիկ է, 75-ը` տղա: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 33 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 64 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 30 ծնունդ:  

                               Խորհրդակցություն Արալեզի դպրոցում

Խորհրդակցություն Արալեզի դպրոցում 06.03.2017

Մարտի 3-ին Արալեզի միջնակարգ դպրոցում կայացել է մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիրակության ուղությամբ կատարված աշխատանքների ուսումնասիրություններն ամփոփող խորհրդակցություն, որ վարել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։ Խորհրդակցությանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Բացելով խորհրդակցությունը՝ Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է ներկաներին, ապա, շեշտելով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող...

Արարատի մարզպետը հանդիպել է Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ 24.02.2017

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է  Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի և մարկետինգի պատասխանատու Արտյոմ Հախնազարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել  նաև մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը: Հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետին  են ներկայացրել  ԱՄՆ մանկական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Համայնքային...

ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Փաստ>> օրաթերթին 23.02.2017

    Հերքում      Հարգելի խմբագրակազմ <<Փաստ>>  օրաթերթի  23.02.2017թ.  <<   Գզիրն   ընկավ  դռնեդուռ>>   հոդվածն իրենից հերյուրանք է ներկայացնում և ամբողջությամբ խեղաթյուրված է: Մարզպետի բոլոր հանդիպումներն, այդ թվում՝ փետրվարի 21-ին դպրոցի տնօրենների հետ անցկացված խորհրդակցությունը, կրում են զուտ աշխատանքային բնույթ և քարոզչական որևէ ենթատեքստ չեն պարունակում:Նմանատիպ հոդվածները պատվերներ են և...

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 20.02.2017

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության սկզբում մարզպետը աշխատանքի նշանակման կապակցությամբ շնորհավորեց և աշխատանքային հաջողություններ մաղթեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանին: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ընթացիկ հանձնարարականների կատարման, իրենց ղեկավարած ստորաբաժանումներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-27 16:49:49