Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվել է Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 62-ամյակը

Նշվել է Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 62-ամյակը 26.06.2017

Հունիսի 24-ին Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, ռուսական սահմանապահ զորքերում և հայկական բանակում իրենց ծառայությունն անցկացնող բարձրաստիճան սպաներ, հյուրեր։ Տոնական միջոցառումն ազդարարող հանդիսավոր նիստի ընթացքում Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը ընթերցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Արտաշատի սահմանապահ...

Վարչական հսկողության արդյունքների քննարկում Արարատի մարզպետարանում 23.06.2017

Հունիսի 22-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում համայնքներում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը և Աշոտ Վարդանյանը։ Համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու նպատակով մինչ այդ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների...

Պարգևատրվել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները

Պարգևատրվել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները 21.06.2017

  Հունիսի 21-ը Հայաստանի հանրապետությունում նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Արարատի մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի և Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի կողմից արժանացել են պատվոգրերի։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը, Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը։ Շնորհավորելով ներկաներին...

Արարատի  մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 20.06.2017

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրը լրացուցիչ առիթ է շնորհակալություն հայտնելու համար մեր բոլոր այն բժիշկներին, բուժքույրերին ու բուժաշխատողներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով ու սիրով են կատարում իրենց առաքելությունը։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, դուք անում եք առավելագույնը մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:...

Արարատի մարզ է այցելել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը

Արարատի մարզ է այցելել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը 20.06.2017

Հունիսի 20-ին Արարատի մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։ Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին աշխատանքային այցի համար և ավելացրել, որ Լևոն Մրտչյանի հետ կայացած...

Արարատի մարզպետարանը հերքում է

Արարատի մարզպետարանը հերքում է 20.06.2017

Քանի որ որոշ լրատվամիջոցներ չեն զլանում իրենց անունը արատավորող հրապարակումներ տարածելուց, ապա, Արարատի մարզպետարանը ևս, իր գործունեության անաղարտությանն ու բաց աշխատելաոճին համապատասխան, կրկին պատասխանում է այդ իսկ լրատվամիջոցներից մեկի՝ chi.am կայքի կողմից տարածած ապատեղեկատվությանը։ Վերոհիշյալ կայքում հրապարակված <<Ջայլամային քաղաքականություն Արարատի մարզպետարանում>> հոդվածի վերնագրից արդեն իսկ պարզ է դառնում, որ հենց այս կայքում են սիրում պատվիրված հոդվածներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 13:10:57