Նորություններ

Տեղեկատվություն Արարատի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 14.04.2017
Մարզպետարանի անձնակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին գրանցվել է 151 ծնունդ: Նրանցից 66-ը աղջիկ է, 85-ը` տղա: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 37 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 83 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 31 ծնունդ:

Սիրելի ՜ մայրեր, քույրեր և դուստրեր Տարիներ շարունակ Մայրության և գեղեցկության տոնը հայ ժողովուրդն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նշում : Հայ կանայք մեր գիտակցության մեջ ավանդապաշտ ընտանիքի կարևորագույն սյունն են, մեր հոգսերը հավասարապես կիսողը, հայ քաջորդիներին ոգեշնչողը, ազգային ավանդույթների կրողը և մատաղ սերնդին հոգևոր արժեքներ փոխանցողը: Գարնանաբույր տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում խաղաղություն,...

Աշխատանքային խորհրդակցություն 04.04.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետը շնորհավորել է կառավարման նոր համակարգին տանող ճանապարհին կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ, նշելով, որ ևմարզում, և ողջ հանրապետության տարածքում դրանք բարեկիրթ են ընթացել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել առավել քաղաքակիրթ ձևով կատարել ընտրություն: Մարզպետը ընդգծել է նաև...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ 28.03.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ...

ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 28.03.2017
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ-ում Ֆրանսիայի և Իրանի հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը...

Մեկնարկել է Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հայտերի ընդունման գործընթացը 28.03.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հայտերի ընդունման գործընթացը: Ցանկացողները կարող են դիմել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ կամ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մասնաճյուղեր` հետևյալ հասցեներով. ...