Նորություններ

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ 07.08.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ: Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները. 1. 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին...

Համահայկական ամառային 8–րդ խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ 06.08.2023
«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, օրենսդիր և գործադիր...

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների փոփոխություն 04.08.2023
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: Ըստ այդմ՝ Արարատի մարզի Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ բնակավայրերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային...

Սկսվել են Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները 01.08.2023
Վեդի համայնքի Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերում սկսվել են բազմաբնակարանային բնակելի շենքերի տանիքների՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ նորոգման աշխատանքները: Վերջիններս իրականացվում են Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը 174.345.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը (104.607.000 ՀՀ դրամ) ֆինանսավորվում է Կառավարության, 30%-ը (52.303.500 ՀՀ դրամ)՝ համայնքի, 10%-ը (17.434.500 ՀՀ դրամ)՝ այլ ներդրողների կողմից:

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը 31.07.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։ Մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 և 2024...

Մասիս համայնքում սկսվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները 28.07.2023
Մասիս համայնքում սկսվել են Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն հերթական ծրագրի աշխատանքները: Ծրագրում ընդգրկված են Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս բնակավայրերը, որտեղ իրականացվելու են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2,907,237,180 ՀՀ դրամ է, որից 65%-ը (1,889,704,167 ՀՀ դրամ)...