Նորություններ

Երեխաները մեկնեցին մանկական ճամբար 09.07.2016
Հուլիսի 9-ին Արարատի մարզի 200 երեխաներ երկրորդ փուլով մեկնեցին Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներներ՝ ամառային հանգիստը անցկացնելու։ Այս փուլով, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի տվյալներով, մարզի երեք տարածաշրջանների սակավ ապահովված , բազմանդամ, ազատամարտիկների ընտանիքների,ինչպես նաև ծնողազուրկ երեխաներ 20 օր...

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ 08.07.2016
Հուլիսի 8-ին Արարատի մարզում էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և հյուրերի փոխադարձ ծանոթությունից հետո դեսպանը ներկայացրեց առաքելության նպատակը: Նա ասաց, որ համաձայն տարածաշրջանների համաչափ զարգացման ծրագրի, իրենք նպատակ ունեն ներդրում անելու Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում: Սեպտեմբերին Արարատի և...

Շարունակվում է զորակոչը 06.07.2016
Հուլիսի 6-ին Արտաշատի տարածաշրջանի զինկոմիսարիատը իրականացրեց ամառային 2-րդ զորակոչը։ Տղաներին ծնողներից, հարազատներից բացի, բանակ ճանապարհեցին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Վերին Արտաշատի Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը, Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը։ Արտաշատի զինկոմ գնդապետ Արայիկ Մուրադյանը շնորհավորեց ծնողներին՝ բարի գալուստ մաղթելով հայկական զինված ուժերը համալրող նրանց զավակներին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ելույթը նախ...

Առաջին զորակոչը Մասիսի տարածաշրջանում 01.07.2016
Հուլիսի 1-ին Մասիսի տարածաշրջանի զինկոմիսարիատում մեկնարկեց առաջին զորակոչը:Ապագա զինվորներին ճանապարհելու էին եկել ծնողները, հարազատները, դասընկերները,պատանի և վետերան երկրապահները: Ինչպես միշտ , այս անգամ էլ տղաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Օրդյանը,<<Մասիսի զոհված ազատամարտիկների ընտանիքների միություն>> Հկ-ի նախագահ Համեստ Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային...

Մարզխորհրդի նիստ 28.06.2016
Հունիսի 28-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գյուղատնտեսական աշխատանքների...

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում 24.06.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց համայնքներում բավական խնդիրներ լուծում են ստացել, վերացել է ոռոգման ջրի...


