Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Սահմանադրության օրվա առիթով 05.07.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց: Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի...
Ոռոգման համակարգի կառուցում և արդիականացում Արարատի մարզի Մասիս համայնքում 04.07.2023
Արարատի մարզի Մասիս համայնքում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել ոռոգման համակարգի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 1.987.031.365 ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 40 տոկոսը՝ համայնքը: Ծրագրում ընդգրկված են Մասիս համայնքի քսան բնակավայրեր՝ Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Ջրահովիտ, Մարմարաշեն, Արևաբույր, Նոր...
Տեսահոլովակ՝ համայնքային սոցիալական աշխատողի առաքելության մասին 04.07.2023
Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված, համայնքային սոցիալական աշխատողի մասին պատմող տեսահոլովակում տրվել են հետևյալ հարցերի պատասխանները. Ո՞վ է համայնքի սոցիալական աշխատողը: Ինչու՞ և ե՞րբ է կարևոր նրա դերը: Ինչպե՞ս է սոցիալական աշխատողն աջակցում ընտանիքներին: Համագործակցելով տարբեր կառույցների հետ` համայնքի սոցիալական աշխատողն աջակցում և ուղղորդում է ընտանիքներին, ինչպես նաև գտնում լուծումներ նրանց սոցիալական...
Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ 03.07.2023
Արարատի մարզից այսօր Հանքավանի «Արագած» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր,...
Ավարտին են մոտեցել Արտաշատում և Ազատավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները 30.06.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքի Արազի փողոցի և Ազատավան բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Արտաշատ քաղաքում իրականացվում է շուրջ 2709 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում, կողնակների կառուցում և երկաթբետոնյա վաքի տեղադրում։ Փողոցը երկար տարիներ անմխիթար վիճակում էր գտնվում և բարեկարգման կարիք ուներ։ Այն Արտաշատի զորամաս տանող ճանապարհն է։ Իսկ Ազատավանում...
Խորհրդակցություն 28.06.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը, գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, գործակալության մասնագետները և Արարատի մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի համար պատասխանատու աշխատակիցները: Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցեր: Բուժհաստատությունների...