Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտին են մոտեցել Արտաշատում և Ազատավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

Ավարտին են մոտեցել Արտաշատում և Ազատավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները 30.06.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքի Արազի փողոցի և Ազատավան բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Արտաշատ քաղաքում իրականացվում է շուրջ 2709 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում, կողնակների կառուցում և երկաթբետոնյա վաքի տեղադրում։ Փողոցը երկար տարիներ անմխիթար վիճակում էր գտնվում և բարեկարգման կարիք ուներ։ Այն Արտաշատի զորամաս տանող ճանապարհն է։ Իսկ Ազատավանում...

Խորհրդակցություն

Խորհրդակցություն 28.06.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը, գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, գործակալության մասնագետները և Արարատի մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի համար պատասխանատու աշխատակիցները: Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցեր: Բուժհաստատությունների...

Մեկնարկել է ամառային զորակոչը

Մեկնարկել է ամառային զորակոչը 27.06.2023

Արարատի մարզում մեկնարկել է 2023 թվականի ամառային զորակոչը: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությանը։ Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանն ու մարզի ուժային կառույցների ղեկավարները։ Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ...

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 26.06.2023

2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետարանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են...

Մեկնարկել է բնակապահովման ծրագրի 4–րդ փուլը․ մարզից 35 շահառու ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր

Մեկնարկել է բնակապահովման ծրագրի 4–րդ փուլը․ մարզից 35 շահառու ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր 23.06.2023

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովման ծրագրի չորրորդ փուլը: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Արտաշատում 35 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր: Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար բնակապահովման ծրագիրը գործում է 2019 թ.ից։...

Արարատի մարզպետը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը

Արարատի մարզպետը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը 23.06.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։ Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։ Առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14