Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդարադատության նախարարն այցելել է Արարատի մարզ

Արդարադատության նախարարն այցելել է Արարատի մարզ 14.03.2015

Մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում է եղել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արդարադատության նախարար Հ. Մանուկյանը Արարատի մարզպետարանում հանդիպում են ունեցել քաղաքացիների հետ: Մարզպետարանում կազմակերպված քաղաքացիների ընդունելության ընթացքում նախարարն անձամբ լսել է քաղաքացիներին հուզող հարցերի ու խնդիրների մասին և դրանց վերլուծության   և լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ: Այցելության...

Շտաբային  ուսումնավարժություն Արարատի մարզում

Շտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում 13.03.2015

  Մարտի 12-ին ՀՀ ՏԿԱԻ Արարատի մարզային վարչությունը կազմակերպել և իրականացրել է  շտաբային ուսումնավարժություն, որը գլխավորել է Արարատի մարզպետ,  մարզի քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանը: Արտաշատի 5-րդ դպրոցում տեղակայված թիվ 1 ՏՀԿ-ում ( տարահանման կենտրոնական հավաքակայան) տեղի ունեցած գործնական միջոցառման ընթացքում Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են  մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի տարբեր ենթակառուցվածքների ու...

Հայտարարություն

Հայտարարություն 13.03.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Արարատի մարզ կատարելիք այցի շրջանակում, մարտի 14-ին, ժամը 10:15-ին, Արարատի մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:  

Նվիրված Անդրանիկ Օզանյանին

Նվիրված Անդրանիկ Օզանյանին 11.03.2015

Մարտի 11-ին Բուրաստան համայնքում անցկացվել է Անդրանիկ Օզանյանին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում դպրոցի բարձր դասարանցիները ներկայացրել են   Շապինանդի (Անդրանիկ Օզանյանի մականունն է) կյանքը, մարտական գործունեությունը, մղած հերոսական ճակատամարտները Դիլմանում, Վանում, Բալկաններում: Հնչել են մեծ հայդուկապետին նվիրված երգեր: Բուրաստանի պարի-երգի համույթը միջոցառումը հարստացրել է ազգագրական երգերով ու պարերով: Համերգային կատարումներից հետո Էվելինա Ղազարյանը մեկ առ մեկ...

Արարատի մարզի ՏԻ համակարգում աշխատող կանայք մասնակցել են ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելությանը

Արարատի մարզի ՏԻ համակարգում աշխատող կանայք մասնակցել են ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելությանը 11.03.2015

Մարտի 10- ին կանանց տոնի կապակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն ` « Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում » խորագորով : Միջոցառմանը , որի նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց , մասնակցում էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն...

Կանանց  նվիրված միամսյակն Արարատի մարզում մեկնարկեց տոնական համերգով

Կանանց նվիրված միամսյակն Արարատի մարզում մեկնարկեց տոնական համերգով 09.03.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի   և Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի համատեղ նախաձեռնությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարտի 9-ին կայացել է տոնական համերգ` նվիրված Կանանց տոնին: Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, քաղաքապետարանի, մարզպետարանի աշխատակիցներ, մարզի բնակիչներ: Մինչ տոնական համերգի մեկնարկը,   միջոցառումը   նշանավորվել է   թատրոնի շենք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 18:05:42