Նորություններ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 20.09.2011
2011 թ. սեպտեմբերի 21-ին,ժամը 17:00-ին Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում կկայանա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ , որին կմասնակցեն Ազգային անվտանգության խորհրդի անդամ , ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք : Նիստի ավարտից հետո ,ժամը 19:00-ին Արտաշատի քաղաքային զբոսայգում կսկսվի տոնական համերգ` հանրապետության անվանի երգիչների մասնակցությամբ:Մարզկենտրոն...

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ 19.09.2011
Սեպտեմբերի 17-ին Արտաշատի մարզադաշտում կայացավ Եվրոպայի բազմակի չեմպիոն, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների` Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Կիպրոսի և այլ երկրների 24 թեթևաթլետներ:

Այցելություն ՙՄԱՍԻՍ ՏՈԲԱԿ՚ ընկերություն 19.09.2011
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, ՙԻնտերնեյշնլ Մասիս տոբակ՚ ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և ՙՄասիս տոբակ՚ ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 16 - ին շրջել է ընկերության` Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող չորանոցում, ապա շրջել ՙՄասիս տոբակ՚ ընկերությունում

Մարզխորհրդի հերթական նիստ 16.09.2011
Այսօր ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի՝ բերքահավաքի և մթերումների վիճակի , մարզի համայնքներում 2011 թ. ութ ամսվա բյուջեների կատարման, մ արզում ընտանեկան նպաստ և դրամական օգնություն ստացող ընտանիքների սոցիալական անձնագրերում ամրագրված տեղեկությունների փաստագրման և վճարումների աշխատանքների , ե րեխաների մանկատուն և գիշերօթիկ դպրոց տեղավորելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարգերի...




