Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 18.03.2024

 Հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ՝ մասնակցելու «Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման» 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկմանը։ Քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 19–ին՝ ժամը 12։00–ին, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում (4-րդ հարկ, 403...

Ասֆալտապատվում են Մասիս համայնքի մի շարք փողոցներ

Ասֆալտապատվում են Մասիս համայնքի մի շարք փողոցներ 15.03.2024

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մասիս համայնքի մի շարք բնակավայրերում: Ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Դաշտավան բնակավայրում, ընթացիկ փուլում են Մասիս քաղաքում, Այնթապ, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Սայաթ-Նովա բնակավայրերում: Ընդհանուր ծրագրում ներառված են նաև Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Արևաբույր, Սիս, Արբաթ, Գեղանիստ, Զորակ,...

Արալեզ բնակավայրում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի կիսանդրին

Արալեզ բնակավայրում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի կիսանդրին 14.03.2024

Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի դպրոցի բակում տեղադրվել է Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին։ Քանդակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ և այլ հյուրեր։ Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Արալեզի եկրապահ կամավորականներին՝ Լյովա Գալստյանի գլխավորությամբ։ Ներկաները...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր 13.03.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր, ծանոթացել մոդուլային մսուր–մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ 144 տեղ հզորությամբ մանկապարտեզը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ, կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են նախորդ տարի, նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Մարզպետը շրջել է կառուցվող մանկապարտեզում, դիտարկել արված աշխատանքներն ու հորդորել հետևողական լինել որակի և շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու հարցում։ Նշենք,...

Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզի չեմպիոններին

Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզի չեմպիոններին 12.03.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել և պարգևներ է հանձնել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանին, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանին և վերջիններիս մարզիչներին։...

Տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի առաջին նիստը

Տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի առաջին նիստը 12.03.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։ Նիստի առաջին հարցը վերաբերվում էր մարզում Կառավարության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին, որը ներկայացրել է Արարատի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07