Նորություններ

Մարզպետն այցելել է Արտաշատի վերակառուցվող ավագ դպրոց 10.03.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այցելել է Արտաշատի վերակառուցվող ավագ դպրոց, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ 462 տեղ հզորությամբ դպրոցը վերակառուցվում է Կառավարության միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականին։ Մարզպետն ու համայնքի ղեկավարը շրջել են դպրոցի մասնաշենքերում, արձանագրել առկա բացթողումները։ Սեդրակ Թևոնյանը հորդորել է շինարարությունն իրականացնել նորմերին...

Մարզպետի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առիթով 08.03.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով։ «Սիրելի կանայք, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առիթով։ Ժամանակը ցույց է տվել, թե որքան ուժեղ է հայ կինը։ Այսօր պետական կառավարման մեր կարևորագույն ոլորտներ ղեկավարում են կանայք ու ղեկավարում են շատ պատասխանատու։ Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի, օջախի ջերմությունն ու ամրությունն է, մեզ կյանք տվողն ու ոգևորողը։ Միասին՝ առանց անհավասարության նշանների, շենացնենք մեր երկիրը, մեր տունը։...

Մարզպետը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին 05.03.2025
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան են այցելել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարները, մարզի ուժային կառույցի ղեկավարները։ Վերջիններս ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու դիմաց և շրջայց են կատարել սպարապետի տուն-թանգարանում։ Այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում ներկաները մասնակցել են սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելուն ուղղված խորհրդակցություն 25.02.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ներկայացուցիչներ՝ մարզպետի աշխատակազմից, համայնքապետարաններից, հանրակրթական ուսումնական հաստատությունների...

Վարչապետն ու մարզպետը ներկա են գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը 24.02.2025
Արարատի մարզի Փոքր Վեդու դպրոցն արդեն պատրասս է։ Նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանն այսօր ներկա են գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն ու այլք։ Վերջիններս շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝...