Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Արտաշատ համայնքի փողոցները 06.11.2025
Կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Արտաշատ քաղաքային համայնքի Աթարբեկյան և Լուսինյան փողոցները՝ ընդհանուր 874 գծամետր երկարությամբ։ Կառավարության աջակցությամբ առաջիկայում կասֆալտապատվեն նաև Արտաշատ քաղաքի Աթարբեկյան, Պատկանյան, Խանջյան, Նար–Դոս, Նալբանդյան, Մյասնիկյան փողոցների։ Սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 550 մլն 200 հզր դրամ։ Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքի մասնաբաժինն է։

Մեկնարկել են Հայանիստի կամրջի վերականգնման աշխատանքները 05.11.2025
Սկսվել է Տ-2-13 «Արգավանդ–Հայանիստ–Հովտաշատ– Արմավիրի մարզի սահման» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 8+600 հատվածում՝ Հայանիստ բնակավայրի տարածքում գտնվող կամրջի քանդման և հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջը մասնակի փլուզվել էր օրեր առաջ, ինչի հետևանքով երթեկությունն այդ հատվածում դադարեցվել էր։ Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ճանապարհը և կամուրջը ժամանակավորապես փակ են լինելու նաև հետիոտների անցման համար։...

Մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Արարատ համայնքում 04.11.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր աշխատանքային շրջայցով եղել է Արարատ համայնքում։ Մարզպետին ուղեկցել են փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք։ Մարզպետը Արարատ քաղաքում, Ավշար և Արարատ գյուղական բնակավայրերում հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, արել դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։ Արարատ քաղաքում...

Մարզպետն ընդունել է էկոպարեկային ծառայության պետին 06.10.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։ Կողմերը վերահաստատել են փոխադարձ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման պատրաստակամությունը։ Վլադիմիր Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության լիարժեք համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Ուսուցչի օրվա առիթով 05.10.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա առիթով. «Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա առիթով։ Այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն ասել։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք ամեն օր. երբ ներս եք մտնում դասարան ու ձեր ներկայությամբ փոխում եք երեխաների ապագան, երբ սովորեցնում և դաստիարակում եք, երբ ուժ եք գտնում՝ ներշնչելու, կրթելու, հանդուրժելու… Դուք ձեզ վրա եք վերցրել մարդկանց կյանքում նաև...

Մարզպետի տեղակալն աշխատանքային այցով Ֆրանսիայում է 01.10.2025
Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակության կազմում։ Այցի շրջանակում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ նվիրված Ֆրանսիա–Հայաստան համագործակցությանը փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների ոլորտում։ Պատվիրակության կազմում Արտավազդ Նազարեթյանը մասնակցել է հանդիպումներին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես...


