Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին 27.10.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և Երկրապահ կամավորականների հետ Արարատ քաղաքում և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում մասնակցել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Մարզի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Սպարապետի հուշարձանի առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ 25.10.2023

Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ: Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի ենթածրագրի շրջանակներում Մրգավետ բնակավայրում սկսվել են ոռոգման համակարգի կառուցման (2.1 կմ երկարությամբ) և նորոգման աշխատանքները, իսկ Մխչյան բնակավայրում կառուցվելու է խորքային հոր: Ենթածրագրի կապալային արժեքը 92.880.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը տրամադրվում է պետության կողմից, 40%-ը՝ համայնքի: Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում...

Վերանորոգվում են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Վերանորոգվում են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները 23.10.2023

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները: 2023թ. սուբվենցիոն ծրագրում ներառված են Երևանյան փողոց 5, Երևանյան փողոց 11, Երևանյան փողոց 13, Շահումյան փողոց 16, Շահումյան փողոց 36/ա, Իսակով փողոց 109/1, Արազի փողոց 3, Արազի փողոց 73, Դուրյան փողոց 10, Դուրյան փողոց 12, Մարքսի փողոց 6, Մարքսի փողոց 3 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերը: Աշխատանքները մեկնարկել են Երևանյան...

Մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին 11.10.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարն ու դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները, Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին տրամադրվող օգնությունը, երկկողմ հարաբերություններին ուղղված մի շարք այլ հարցեր։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է...

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց 11.10.2023

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին և զրուցել նրանց հետ: Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը, որից հետո...

Խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնության և սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու թեմայով

Խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնության և սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու թեմայով 06.10.2023

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը: Խորհրդակցությունը անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23