Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 08.08.2023

 Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսին գրանցվել է 123 ծնունդ՝ 63 տղա և 60 աղջիկ։

Զբաղվածության ծրագիր

Զբաղվածության ծրագիր 08.08.2023

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։  Ծրագրից օգտվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ զանգահարելով 114 կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։  Ծրագրի մանրամասները՝  տեսահոլովակում:    

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ 07.08.2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ: Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները. 1. 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին...

Համահայկական ամառային 8–րդ խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ

Համահայկական ամառային 8–րդ խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ 06.08.2023

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, օրենսդիր և գործադիր...

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների փոփոխություն

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների փոփոխություն 04.08.2023

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: Ըստ այդմ՝ Արարատի մարզի Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ բնակավայրերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային...

Սկսվել են Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները

Սկսվել են Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները 01.08.2023

Վեդի համայնքի Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերում սկսվել են բազմաբնակարանային բնակելի շենքերի տանիքների՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ նորոգման աշխատանքները: Վերջիններս իրականացվում են Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը 174.345.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը (104.607.000 ՀՀ դրամ) ֆինանսավորվում է Կառավարության, 30%-ը (52.303.500 ՀՀ դրամ)՝ համայնքի, 10%-ը (17.434.500 ՀՀ դրամ)՝ այլ ներդրողների կողմից: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31