Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի բուժհաստատությունների աշխատակիցների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի բուժհաստատությունների աշխատակիցների մասնակցությամբ 14.03.2023

Արարատի մարզպետարանում մարզի բուժհաստատությունների ղեկավարների և բժիշկների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը։ Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետությունում և մարզում կարմրուկի արձանագրված...

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ 08.03.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի’ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։ Դուք այս աշխարհը լցնում եք ներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։ Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք։ Ուրախությամբ արձանագրենք, որ այսօր կանայք մեր երկրում ներգրավված են ամենատարբեր ասպարեզներում՝ կրթական ոլորտից, մինչև դատական համակարգ և զինված ուժեր։ Այդքանով հանդերձ, դուք մնում եք...

Արտաշատ համայնքի 17 բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Արտաշատ համայնքի 17 բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 02.03.2023

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նարեկում, Նորաշենում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում և Արևշատում, այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով խոշորացված համայնքի բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ...

Վեդի քաղաքում կոյուղագիծ է կառուցվում

Վեդի քաղաքում կոյուղագիծ է կառուցվում 28.02.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում կառուցվում է կոյուղագիծ։ Կառուցվող 4540 գծամետր երկարությամբ կոյուղագիծն անցնում է բնակավայրի շուրջ 11 փողոցով, այն կսպասարկի թվով 95 տնտեսության և 650 բնակչության։ Համայնքի այդ փողոցները խիստ բնակեցված են և երբևէ չեն ունեցել կոյուղագծեր։ Ծրագրի արժեքը 116 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%–ը հատկացրել է Կառավարությունը,...

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում 27.02.2023

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան Վազգեն Թևանյանը Ալեքսանդրիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր։ Վազգեն Թևանյանը եզրափակչում 8։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին, իսկ մինչ այդ՝ մեկնարկային գոտեմարտում, 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ։ Մարզիկը մեդալի...

Մարզպետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին 21.02.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի իրավասու այլ աշխատակիցներ։ Կողմերը քննարկել են մարզում ԵԶԲ–ի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերը։ Կազմակերպության անդամներին են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45