Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դվին համայնքում իրականացվում է մշակույթի տան մասնակի վերանորոգում

Դվին համայնքում իրականացվում է մշակույթի տան մասնակի վերանորոգում 12.07.2019

« Մշակույթի տան մասնակի վերանորոգում »  ծրագրով Դվին համայնքում իրականացվում է սուբվենցիոն ծրագիր՝ 13 մլն 500 հազ դրամ նախահաշվային արժեքով: Դեռևս 1948թ. կառուցված մշակույթի տանն արդեն իսկ մեկնարկած ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվելու երկրորդ հարկում, առաջին հարկի նախասրահում, միջանցքում և օժանդակ սենյակներում: Ծրագրի վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերը վերջը:  

Ոչ մի զինվոր որևէ բանի պահանջ չի ունենա, դա երաշխավորում է պետությունը

Ոչ մի զինվոր որևէ բանի պահանջ չի ունենա, դա երաշխավորում է պետությունը 12.07.2019

  Արարատի մարզային զինկոմիսարիատից այսօր մեկնարկել է ամառային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էր գնացել նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետը ծառայության մեկնող տղաներին նախ կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու: «Առաջին խորհուրդս ձեզ՝ եղբայրաբար ու հարգանքով մոտեցեք ձեր ծառայակից ընկերներին, եղեք միշտ զգոն՝ հիշելով, որ տանը ձեզ սպասող ունեք: Այն հմտությունները, որը սպաները ձեզ կփոխանցեն, շատ լավ յուրացրեք: Մարտունակ բանակը ձևավորվում է ձեզ...

Դիմիտրովում երեկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

Դիմիտրովում երեկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ 12.07.2019

Դիմիտրովում երեկ մեկնարկել են 550 մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները. 13 մլն. 850 հազ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի համար նախատեսված գումարի 45 %֊ը կհատկացվի պետբյուջեից, 55%֊ը ` համայնքային: Ասֆալտապատվելու են Մ. Մաշտոց, Վարաշիլով և Մայակովսկի փողոցների որոշ հատվածներ. ճանապարհի այդ հատվածներում են տեղակայված համայնքապետարանը, բուժամբուլատորիան, մանկապարտեզն ու դպրոցը: Աշխատանքները կավարտվեն մինչև սույն դեկտեմբերի 15-ը:  

Տեղեկացում 10.07.2019

Հուլիսի 11, ժամը 13:00 Հայանիստ համայնքի ավագանու նիստ  ********* Հուլիսի 11, ժամը 16:30 Այգավան համայնքի ավագանու նիստ ********* Հուլիսի 15, ժամը 15:00 Բարձրաշեն համայնքի ավագանու նիստ ********* Հուլիսի 15-ին, ժամը 15:00 Բուրաստան համայնքի ավագանու նիստ  

Արարատի մարզպետը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին

Արարատի մարզպետը մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին 09.07.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն այսօր մասնակցել են Վեդի քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։ Վերջիններս շրջել են տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վեդու զբաղվածության տարածքային կենտրոնի ջանքերով մարզում երկրորդ անգամ անցկացվող...

Արարատի մարզից ևս 185 երեխա մեկնեց մանկական ճամբարներ

Արարատի մարզից ևս 185 երեխա մեկնեց մանկական ճամբարներ 08.07.2019

Արարատի մարզից այսօր երկրորդ հերթափոխով Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարներ մեկնեցին զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 185 երեխաներ: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 16:42:39