Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում տոնել են Քաղաքացու օրը

Մարզում տոնել են Քաղաքացու օրը 29.04.2023

 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Օրվան նվիրված այսօր մարզի համայնքներում միջոցառումներ են անցկացվել։ Արտաշատ համայնքում քաղաքացիները հյուրընկալել էին ՀՀ «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանին։...

Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ

Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ 29.04.2023

Արարատի մարզում ապրիլի 29–ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում անցկացվել են մաքրման աշխատանքներ։ Շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները: Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է 7430 մարդ, ներգրավված է եղել 88 տեխնիկա, 1110 գործիք։ Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում փակվել է 2 աղբանոց՝...

Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ 28.04.2023

ՀՀ Արարատի մարզի հարգելի քաղաքացիներ, վաղը՝ ապրիլի 29–ին, անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի սխեմային կարող եք ծանոթանալ հետևյալ    հղումով : Կայանալիք շաբաթօրյակի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով։ Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Յուրի Մարտիրոսյան– 094 35 00 50 Արարատ համայնք– Բաբկեն Բաբայան– 099 25 51 61 Արտաշատ համայնք– Հրայր...

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ և Վեդի համայնքներում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Քայլերթին մասնակցել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Ֆրանսիայի Քլամար քաղաքից ժամանած պատվիրակության անդամները` փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի ղեկավարությամբ, ուժային կառույցի ղեկավարներն ու այլք։ Մարզպետն ու քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում և Վեդի...

Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհը 21.04.2023

Հիմնանորոգվող Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին (կմ10+300 - կմ15+300 հատված) մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ 5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։ Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն 18.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Վեդի համայնքի Մ․ Վարդանյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալների։ Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31