Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը 04.04.2023

 Արարատի մարզից Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը, որը կազմակերպել էր Արտաշատի համայնքապետարանը: Վարոս պապիկին ծննդյան միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, տարբեր կառույցների ղեկավարներ: Վերջիններս քաջառողջություն են մաղթել վետերան պապիկին, հանձնել պարգևներ: Վարոս Ավետիսյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, ով զինվորագրվել է ֆաշիզմի դեմ...

Սուբվենցիոն ծրագրով Եղեգնավանում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Սուբվենցիոն ծրագրով Եղեգնավանում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 31.03.2023

Համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Շուրջ 1.6 կմ երկարությամբ հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Մոստովիկ» ՍՊԸ-ն: Արդյունքում բնակավայրի 8 փողոց ամբողջովին բարեկարգ կլինի: Ծրագրի պայմանագրային արժեքը 93 մլն. ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը: Նշենք, որ 2023...

Արտաշատում ոռոգման ջրագծեր են կառուցվում

Արտաշատում ոռոգման ջրագծեր են կառուցվում 29.03.2023

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով, Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերում ընթանում են ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր 5,5 կմ երկարությամբ ջրագծերի կառուցումը համայնքում կկրճատի ջրի կորուստները, կավելանան ոռոգվող հողատարածքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 160 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը համայնքի մասնաբաժինն է։ Նշենք, որ մարզի 20 բնակավայրում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով...

Մարզպետն ընդունել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին

Մարզպետն ընդունել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին 28.03.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին: Մարզի ղեկավարը շնորհավորել է վերջիններիս Թատրոնի միջազգային օրվա առիթով՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու լեփ–լեցուն դահլիճ։ «Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ թատրոնն ապահովում է մեր կյանքի մշակութային ռիթմը, ամենածանր ժամանակներում էլ դուք կարողանում եք ժպիտ պարգևել մարդկանց։ Մենք պետք է գործի դնենք մեր ներուժը համայնքներում մշակութային...

Պետական պարգևներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին

Պետական պարգևներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին 27.03.2023

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։ Արարողությունը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական...

ՈԿՖ բանավանում վերանորոգվում է դրենաժային համակարգը

ՈԿՖ բանավանում վերանորոգվում է դրենաժային համակարգը 22.03.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Արարատ համայնքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում վերանորոգվում է առկա դրենաժային համակարգը։ Համակարգի վերանորոգումը թաղամասում մի շարք կարևոր խնդիրներ կլուծի․ բանավանը կունենա անխափան աշխատող դրենաժային համակարգ, որից կօգտվի մոտ 5120 շահառու, կվերանան կեղտաջրերի հեռացման խնդիրները, կբարձրանա ջրամատակարարման որակը, կնվազեն ջրի կորուստները։ Ծրագրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35