Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 01.09.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք անել ձեզ համար։ Դրան ուղղված մեր առաքելության մասին են վկայում կրթական համակարգում ներդրված նոր չափանիշները, մի շարք դպրոցների...

Դեղձուտի նորակառույց դպրոցը հանձնվել է շահագործման

Դեղձուտի նորակառույց դպրոցը հանձնվել է շահագործման 01.09.2023

Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցն այսօր պաշտոնապես հանձնվել է շահագործման։ Գիտելիքի և դպրության օրը շնորհավորելու, ինչպես նաև նորակառույց դպրոցում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար դպրոց էին այցելել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը մասնակցել են օրվան նվիրված միջոցառմանը, շրջել են դպրոցում, դիտարկել կատարված աշխատանքները։ Շնորհավորելով աշակերտներին և մանկավարժական...

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել դպրոցների տնօրենների խորհրդակցություն

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել դպրոցների տնօրենների խորհրդակցություն 28.08.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և ուսումնական հաջող տարի է մաղթել բոլորին: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա...

Մասիս համայնքում սկսվել է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը

Մասիս համայնքում սկսվել է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը 23.08.2023

Մասիս համայնքում մեկնարկել են Մասիս կայարան թիվ 13 շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կատարվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են Մասիս քաղաքի բազմաբնակարան մի շարք շենքեր: Ծրագրի ընդհանուր արժեքը 207,740,800 ՀՀ դրամ է, որից 114,257,440 ՀՀ դրամը (55%) տրամադրվելու է համայնքի բյուջեից, 72,709,280 ՀՀ դրամը (35 %)՝ կառավարության կողմից, իսկ 20,774,080 ՀՀ դրամը (10%)՝ այլ...

Արարատի մարզում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Արարատի մարզում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 22.08.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Կրթական համակարգում ներդրված բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ,...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է հաղթանակած պատանի մարզիկներին

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է հաղթանակած պատանի մարզիկներին 15.08.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ընդունել է «Դուքենդո» մարզաձևի կարատեի առաջնությունում հաղթանակ գրանցած թվով 15 պատանի մարզիկներին ու նրանց մարզիչ Կարեն Հովհաննիսյանին։ Մարզպետը շնորհավորել է մարզիկներին՝ նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ։ Արտաշատ համայնքի «Դուքենդո» դպրոցի սաները մասնակցել և մրցանակային առաջին տեղեր են զբաղեցրել Վրաստանի Օզուրգեթ քաղաքում կայացած «Դուքենդո» մարզաձևի կարատեի միջազգային առաջնությունում: Մրցաշարին մասնակցել են նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23