Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհի ասֆալտապատում Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում

Ճանապարհի ասֆալտապատում Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում 12.06.2020

Ս.թ. հունիսի 10-ից սկսվել են Արարատ քաղաքային համայնքի 2020թ-ի համար պլանավորված ծրագրի ՈԿՖ բանավանի հատվածի՝ գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: 

91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը դուրս գրվեց Արտաշատի բժշկական կենտրոնից 11.06.2020

Քիչ առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս գրվեց կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին և ասաց, որ իր նկատմամբ շատ ուշադիր են եղել և որ նման հոգատար բժշկություն ինքը ոչ մի տեղ չի տեսել: Նրան դուրս գրելուց Արտաշատի բժշկական կենտրոնի ընդունարանում ծաղիկներով դիմավորեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և բուժանձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ: Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում...

Մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է Արարատի մարզի 2019 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը

Մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է Արարատի մարզի 2019 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը 10.06.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկայացրել է Արարատի մարզի բյուջե-2019-ի կատարողական հաշվետվությունը ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:         Տեսանյութ  

Տեղեկացում 09.06.2020

Հունիսի 11-ին, ժամը 11:00-ին, Հայանիստի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:  *** Հունիսի 17-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, կկայանա Վեդի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հունիսի 24-ին, ժամը 10:00-ին,Դարբնիկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  

Նոյակերտ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Նոյակերտ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 08.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Նոյակերտ համայնքի փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ, գյուղ Նոյակերտ, Տիգրան Մեծի փողոց թիվ 8 հասցեում, 2020 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին։ 

 Արարատի մարզպետը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրենի հետ

Արարատի մարզպետը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրենի հետ 08.06.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրեն Հրայր Հակոբյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է համակարգային տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր հիմնելու hնարավորությունները Արարատի մարզում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ներդրողներին՝ փոքր ներդրումներով մասնակցել երկրի բարեկեցության ապահովմանը և ստանալ շահույթ: Ծրագիրն ուղղված է լինելու գյուղական ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-25 20:21:50