Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզի բժիշկները մասնակցել են հոգեկան առողջության ոլորտի երկամյա ծրագրին

ՀՀ Արարատի մարզի բժիշկները մասնակցել են հոգեկան առողջության ոլորտի երկամյա ծրագրին 15.09.2023

ՀՀ Արարատի մարզի տասներկու ընտանեկան բժիշկները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված երկամյա ծրագրին (#mhGAP): Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դասընթացները նախատեսված են եղել Երևանի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջնային օղակի բժիշկների համար և ֆինանսավորվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության 15.09.2023

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Քննարկման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգին։ Հետագայում արդեն մարզպետարանները պետք է նույն համակարգով վերահսկեն ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման աշխատանքները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանն ընդառաջ կազմակերպչական բնույթի հարցեր։...

Հիմնանորոգվում են համայնքների բնակելի շենքերի տանիքները

Հիմնանորոգվում են համայնքների բնակելի շենքերի տանիքները 14.09.2023

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Վեդի, Արարատ և Մասիս համայնքներում վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։ Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները, տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով, քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների բնակարանները։ Վեդիում, ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում է թվով 13 տանիք՝ Վեդի քաղաքում և Լուսառատ բնակավայրում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 175․745․ 000 ՀՀ...

Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում կառուցվում է ոռոգման ցանց

Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում կառուցվում է ոռոգման ցանց 12.09.2023

Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում լայն թափով ընթանում են 2023թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ջրատարի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման (ՕԿՋ) աշխատանքները։ Լուսաշողի ջրամբարի կառուցումն այս պահին ավարտական փուլում է, իսկ Ուրցաձորի 10 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատարը շահագործման կհանձնվի 2024թ. ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 243.421.666 ՀՀ դրամ, որի 30%-ը հատկացնում է համայնքը, 70%-ը՝ Կառավարությունը։...

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 08.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցել է Վեդի համայնքից ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։ Վերջինս երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանն այս տարի Ծանրամարտի Եվրոպայի...

Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում են Եղեգնավանի փողոցները

Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում են Եղեգնավանի փողոցները 07.09.2023

Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում մեկնարկել են Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները։ Եղեգնավանում այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի 612 գծամետր ավտոճանապարհահատված և 264 քմ հետիոտնային ուղի։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։ Նշենք, որ այս տարի Կառավարության աջակցությամբ Եղեգնավանում նախատեսվում է նաև ոռոգման կիսախողովակների կառուցում և գազաֆիկացում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31