Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սկսվել են Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները

Սկսվել են Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները 01.08.2023

Վեդի համայնքի Վեդու քաղաքային և Լուսառատ բնակավայրերում սկսվել են բազմաբնակարանային բնակելի շենքերի տանիքների՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ նորոգման աշխատանքները: Վերջիններս իրականացվում են Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը 174.345.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը (104.607.000 ՀՀ դրամ) ֆինանսավորվում է Կառավարության, 30%-ը (52.303.500 ՀՀ դրամ)՝ համայնքի, 10%-ը (17.434.500 ՀՀ դրամ)՝ այլ ներդրողների կողմից: 

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը 31.07.2023

 Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։ Մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 և 2024...

Մասիս համայնքում սկսվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Մասիս համայնքում սկսվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները 28.07.2023

Մասիս համայնքում սկսվել են Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն հերթական ծրագրի աշխատանքները: Ծրագրում ընդգրկված են Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս բնակավայրերը, որտեղ իրականացվելու են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2,907,237,180 ՀՀ դրամ է, որից 65%-ը (1,889,704,167 ՀՀ դրամ)...

Վեդիում բացվել է կարի, նորաձևության նոր ստուդիա և «Քաղցր տուն»

Վեդիում բացվել է կարի, նորաձևության նոր ստուդիա և «Քաղցր տուն» 27.07.2023

Արարատի մարզի Վեդի և Նոր Կյանք բնակավայրերում տեղի են ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում կյանքի կոչված երկու նախաձեռնությունների բացման միջոցառումները: Վեդու գեղարվեստի ուսումնարանի՝ Կարի և նորաձևության ստուդիայի և «Քաղցր տուն» նախագծի բացման արարողություններին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և...

Արարատի մարզի դպրոցներին կտրամադրվեն բնագիտական լաբորատորիաներ

Արարատի մարզի դպրոցներին կտրամադրվեն բնագիտական լաբորատորիաներ 27.07.2023

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո: Այդ գումարից 29.3 մլն եվրոն նախատեսվում է Հայաստանին տրամադրել դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում 26.07.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն աշխատանքային այցով եղել է Արարատ համայնքում, բնակավայրերում ծանոթացել Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։ Մարզի ղեկավարին ուղեկցել են Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Զանգակատուն բնակավայրում մարզպետը եղել է Պարույր Սևակի տուն–թանգարան տանող ճանապարհահատվածում, որը հիմնանորոգվել է այս տարվա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27