Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում կառուցվում է ոռոգման ցանց

Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում կառուցվում է ոռոգման ցանց 12.09.2023

Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում լայն թափով ընթանում են 2023թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ջրատարի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման (ՕԿՋ) աշխատանքները։ Լուսաշողի ջրամբարի կառուցումն այս պահին ավարտական փուլում է, իսկ Ուրցաձորի 10 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատարը շահագործման կհանձնվի 2024թ. ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 243.421.666 ՀՀ դրամ, որի 30%-ը հատկացնում է համայնքը, 70%-ը՝ Կառավարությունը։...

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 08.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցել է Վեդի համայնքից ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։ Վերջինս երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանն այս տարի Ծանրամարտի Եվրոպայի...

Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում են Եղեգնավանի փողոցները

Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում են Եղեգնավանի փողոցները 07.09.2023

Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում մեկնարկել են Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները։ Եղեգնավանում այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի 612 գծամետր ավտոճանապարհահատված և 264 քմ հետիոտնային ուղի։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։ Նշենք, որ այս տարի Կառավարության աջակցությամբ Եղեգնավանում նախատեսվում է նաև ոռոգման կիսախողովակների կառուցում և գազաֆիկացում։

Կառավարությունը հաստատել է 2023 թ․ խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Կառավարությունը հաստատել է 2023 թ․ խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները 07.09.2023

 Կառավարության որոշմամբ առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող...

Վարչապետն այցելել է Դեղձուտի միջնակարգ դպրոց

Վարչապետն այցելել է Դեղձուտի միջնակարգ դպրոց 05.09.2023

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանն ու պաշտոնատար այլ անձիք։ Տիպային (մոդուլային) շենքը կառուցվել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից՝ պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 743 մլն...

Իրազեկող այցելություններ Արարատի մարզի գյուղական բնակավայրերում

Իրազեկող այցելություններ Արարատի մարզի գյուղական բնակավայրերում 05.09.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները, համագործակցելով համայնքային ղեկավարության հետ, սկսել են իրականացնել իրազեկման աշխատանքներ Արարատի մարզի Արարատ համայնքի թվով 31, Արտաշատ համայնքի թվով 39 և Մասիս համայնքի թվով 21 գյուղական բնակավայրերում: Աշխատանքներն ընթանում են «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35